Տասնյակ ձերբակալություններ Հյուսիսային Պողոտայում

March 26, 2008

Երեւանի Հյուսիսային պողոտայում ամենօրյա դարձած «քաղաքական» զբոսանքները ամեն օր ուղեկցվում են ձերբակալություններով։ Այսօր ոստիկանությունը քաղաքի կենտրոնական այդ վայրից բերման ենթարկեց տասից ավելի քաղաքացիների:

Այսօր ոստիկանությունը Հյուսիսային պողոտայից բերման ենթարկեց տասնհինգ-քսան քաղաքացիների։ Ձերբակալվածների մեջ շատ էին կանայք։ Ոստիկանները նրանց ուղեկցում էին իրենց ՈւԱԶ-ներն ու մարդատար մեքենաները եւ տանում։

Ձերբակալվածների թվում են ազգագրագետ Հրանուշ Խառատյանի տղան՝ Արսեն Խառատյանը, ով հայտնի է, որպես երիտասարդական «Սկսել ա» շարժման մասնակից, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի անդամ Գագիկ Ներսիսյանը։ Read the rest of this entry »


«ԳԱԼԱ TV»-ԻՆ ՎՃԱՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏՈՒՅԺՆ ՈՒ ՏՈՒԳԱՆՔԸ

March 26, 2008


Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության համար իրականացվող հեռուստամարաթոն-դրամահավաքը հաջողությամբ ավարտվեց։ Անհրաժեշտ գումարը հավաքվեց եւ ամբողջությամբ փոխանցվեց հարկային տեսչություն։

Դրամահավաքի այս օրերի ընթացքում հեռուստաընկերությանն է փոխանցվել 26 միլիոն 458 հազար 500 դրամ։ Այդ ամբողջ գումարը տրվել է ԴԱՀԿ-ին։ Մնացած մոտ 441 հազար դրամ գումարը կգանձվի հեռուստաընկերության հաշվեհամարից, որտեղ կա կուտակված 540 հազար դրամ։


2008 թ. մայիսին կհայտարարվի Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի ներգրավման հայտամրցույթ

March 26, 2008

2008 թ. մայիսին կհայտարարվի Հայաստանի հեռահաղորդակցության շուկա բջջային կապի երրորդ օպերատորի ներգրավման միջազգային հայտամրցույթ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունում:

Աղբյուրի տվյալներով, հայտամրցույթում կվիճարկվի ՀՀ-ում GSM 900/1800 ստանդարտով բջջային կապի ծառայությունների մատուցման համար լիցենզիայի և ռադիոհաճախությունների ստացման իրավունքը: Հայտամրցութային հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, հայտեր կարող են ներկայացվել մրցույթի հայտարարման պահից 90 օրվա ընթացքում: Նախարարությունում նշել են, որ դեռևս ճշտված չեն մրցույթի պայմանները և մեկնարկի ժամկետը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում բջջային կապի ծառայություններ են մատուցում ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն /ռուսաստանյան ՙՎիմպելԿոմ՚ ԲԲԸ 100% դուստր ընկերությունը/ և ՙՂ-Տելեկոմ՚ ընկերությունը` VivaCell ապրանքանիշով (բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսաստանյան МТС օպերատորին): Ըստ փորձագիտական գնահատման, 2007 թ. վերջին բաժանորդների թիվը կազմել է 1,9  մլն, այդ թվում`ՙVivaCell՚ ընկերության 1,2 մլն և ՙԱրմենՏել՚ ընկերության `700 հազար բաժանորդ: Հայաստանում բջջային կապի ներթափանցումը 2007 թ. վերջի դրությամբ գնահատվում է 65%: