«ԳԱԼԱ»-ի հեռուստամարաթոնից հետո հրկիզել են Լ.Բարսեղյանի վարած ավտոմեքենան
Գյումրիում մարտի 20-ին ամբողջ օրը շարունակվում էր ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը: Մարաթոնին մասնակցում են Հայաստանի մոտավաորապես 60 համայնքների բնակիչներ, այդ թվում վանաձորցիներ, երեւանցիներ, եղեգնաձորցիներ: Օրվա ընթացքում Յունիբանկից ստացվեցին մարտի 19-ի ընթացքում եւ մարտի 20-ին մինչեւ ժամը 14-ի դրությամբ դրամական փոխանցումների վիճակագրությունը: Մոտ 300 նվիրատուների ցուցակը ներկայացվում է այստեղ(մարտի 19) եւ այստեղ (մարտի 20, մինչեւ 14:00): Մարտի 20-ին ժամը 22:30-ի դրությամբ Հանգանակության հանրագումարային թիվը հասավ 11.673.570 դրամի, ինչը կազմում է «պահանջվող գումարի» 46,47 տոկոսը:
Ժամը 21-ին մոտ, հյուևրընկալվելով Գյումրու «Շանթ» հեռուստաընկերությունում, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին հորդորել է չմասնակցել դրամահավաք մարաթոնին, ասելով թե իրենց դիտավորյալ քամում են ու դատարկում: Այս պարոնը ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության մարաթոնին իր համեստ միջոցներով մասնակցելու փոխարեն իր խելքով բոլորին «բացատրում էր», թե ԳԱԼԱ-ն ՀՀՇ-ից փողերը ստացել է ու հիմա, խաբելով բոլորին դրամահավաք է անում:
Հաղորդման ավարտից 40 րոպե հետո, գիշերը ժամը 1:05-ին, եւ Ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբի գրասենյակ էր վերադարձել Լ.Բարսեղյանը, եւ այստեղ էին երկու հերթապահները, 2 անհայտ անձինք, բենզինը լցնելով ակումբի այն մեքենայի վրա, որով Խորհրդի նախագահը ժամանել էր գրասենյակ, հրդեհեցին այն եւ փախան: Մեկը կրեմագույն բաճկոնով էր, մյուսը` սեւ: Հրդեհումը տեւել է մոտ 10 վայրկյան: Հերթապահները այդ պահը տեսել են հսկիչ մոնիտորով եւ անմիջապես դուրս վազել հրդեհը հանգցնելու: Լ.Բարսեղյանը 1:06-ին ահազանգել է ոստիկանություն ու միացել հրշիջման աշխատանքներին: Մեքենան հրդեհվել է եւ բենզինի բաքի կողմից եւ շարժիչի կողմից, ենթադրաբար 1-2 լիտր բենզինի միջոցով: Արագ միացված ակումբի ջրի պոմպի եւ ռետինե խողովակի միջոցով, ավելի քան 20 րոպե ակումբի աշխատակիցները հանգցնում էին կրակը, որը բորբոքվել էր հատկապես շարժիչի մասում` փակ կապոտի տակ եւ անցնում էր սալոն:
![]() |
![]() |
![]() |
Ահազանգից 20 րոպե անց` 1:26-ին ժամանեցին ոստիկանները եւ եւս 2 րոպեից` հրշեջները: Այդ պահին հնարավոր էր եղել արդեն հրդեհից փրկել մեքենայի սալոնը, փաստաթղթերը, թափքը եւ պահախուցը: Հրշեջները եւ փրկարարները ջրի շիթով մոտ 15 րոպե սառեցնում էին շարժիչն ու ապարդյուն ջանքերով փորձում ուժով բացել կապոտը: Չունենալով համապատասխան գործիքներ, լինգերով եւ մի փականագործական բանալիով բացեցին այն ու հրդեհը վերջնականապես հանգցրին:
Ավելի ուշ ժամանեցին փորձագետները եւ համապատասխան արձանագրություններ կազմեցին: Հրկիզված մեքենան պատկանում է Ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին, որի թույլտվությամբ արդեն մոտ 1 շաբաթ է մեքենան վարում էր Լ.Բարսեղյանը. վերջինիս մեքենան նորոգվում էր: Հասցված վնասը, նախնական գնահատմամբ կազմում է մոտ 900.000 դրամ: Լուսանկարներ >>>
ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության Մարաթոնը, այսպիսով նոր զարգացումներ է ստանում, այս հրավառությունը պատահական չէ, Լ.Բարսեղյանի համոզմամբ ուղղակի կապ ունի ինչպես ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության, այդ եւ այլ առիթներով իշխանությունների հասցեին նրա հնչեցրած կոշտ քննադատության, հունվարի 18-ի գիշերը Ակումբի պատուհանի հրդեհման եւ մի քանի անգամ հեռախոսային ահազանգերով իր եւ ակումբի հասցեին հնչեցված ահաբեկումների հետ:
Անկախ ամեն ինչից Լ.Բարսեղյանը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը շարունակում են Մարաթոն-դրամահավաքը եւ հայտարարում` «Ռեժիմը չի հաջողելու ԳԱԼԱ ՀԸ փակել, նահանջի տեղ չկա. NO PASARAN»:






March 22, 2008 at 1:25 pm
ЗАЯВЛЕНИЕ
В ночь на 21 марта 2008, в 01.05 был подожжен автомобиль президента гюмрийского Клуба журналистов “Аспарез” Надежды Акопян, который на тот момент находился в распоряжении председателя Совета Клуба Левона Барсегяна.
По убеждению Левона Барсегяна, этот инцидент напрямую связан с защитой телекомпании “ГАЛА”, озвучиваемой им по этому и другим поводам жесткой критикой властей, попыткой поджога офиса “Аспарез” в ночь с 18 на 19 января 2008 и неоднократными телефонными угрозами в адрес Клуба и его лично.
Напомним также, что 25 февраля 2008 мэр Гюмри публично оскорбил и пригрозил телекомпании “ГАЛА” и Клубу “Аспарез”, заявив: “В нашем городе осталась пара участков, которые вызывают отвращение народа. Это участок “ГАЛА” и еще участок “Аспарез” (…), пусть и они, наконец, образумятся.” Однако “ввиду отсутствия состава преступления” местная полиция отказала в возбуждении уголовного дела против мэра по обвинению в оскорблении, клевете и угрозе расправы на основании заявления “Аспарез”.
Мы заявляем, что посягательство в Гюмри на независимую журналистскую организацию является прямым следствием, с одной стороны, запрета на любое инакомыслие, политических преследований, препятствования деятельности оппозиционных и независимых организаций и средств массовой информации, с другой - поощрения вседозволенности угодных власти лиц и структур. В подобной ситуации беспрецедентная активность граждан в защиту свободы слова и телекомпании “ГАЛА”, по-видимому, не понравилась кому-то, и в особенности - мэру Гюмри, который 20 марта по другому телеканалу призвал граждан не оказывать поддержку “ГАЛА”.
Мы со всей строгостью осуждаем преступное посягательство на наших коллег. Поскольку ни одно из преступлений против “Аспарез” по сей день не раскрыто, и, по нашему убеждению, не может быть раскрыто правоохранительными органами Гюмри, а безнаказанность еще более развязала руки преступникам, мы требуем, чтобы расследование всех этих инцидентов было возложено на республиканские правоохранительные органы.
Ереванский пресс-клуб
Комитет по защите свободы слова
Институт многообразия СМИ-Армения
Общественная организация содействия СМИ “Интерньюс”
Транспаренси Интернешнл антикоррупционный центр
Информационное агентство “АрмИнфо”
НПО “Антенна”
Радио “Ван”
Ванадзорский пресс-клуб
Ванадзорский Офис Хельсинкской Гражданской Ассамблеи
Газета “Айкакан жаманак”
Центр свободы информации Армении
Газета “Жаманак-Ереван”
21 марта 2008