Ցուցարարները ցրվեցին

March 2, 2008

Մարտի 2-ի գիշերը ժամը 3-ի կողմերը Գրիգոր Լուսավորիչի փողոցը դատարկվեց։ Մյասնիկյանի արձանի մոտ ընթացող հանրահավաքի կազմակերպիչները մարդկանց տեղեկացրին, որ իրենց զանգահարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը ու խնդրել է, որ մարդիկ գնան իրենց տները։ Նա ասել է, որ իրենք կմոբիլիզացվեն եւ կհավաքվեն երբ որ արտակարգ դրությունը վերացվի։

 Հիմա մարդիկ գիշերվա կեսին ցրվում են տներով։ Ընդ որում, Լուսավորիչ վրա մնացել էին հիմնականում հեղափոխությանը հավատացողները։ Իսկ թալանչիներից դեռ լուրեր չկան։


Էլի լուրեր

March 2, 2008

Թալանը Երեւանի Մաշտոցի պողոտայում շարունակվում է, պետական պետհամարանիշերով մեքենաները այրված են։ Թալանը տարվում է 2 ուղղությամբ՝ տներ եւ Գրիգոր Լուսավորիչ՝ ցուցարարների մոտ:


Տեղադրում եմ մի քանի նկար

March 2, 2008
   

Թալանում են խանութները

March 2, 2008

Գործընկեևրներս հաղորդում են վերջին նորությունները. Քաղաքի կենտրոնում՝ Մաշոտցի պողոտայում մոլեգնում է թալանը, «Երեւան City» սուպերմարկետներից մեկը թալանվում է ցուցարարների կողմից։ 
Գրիգոր Լուսավորիչի փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը նվազել է…


Բախումներ Երեւանի կենտրոնում, հայտարարված է արտակարգ դրություն

March 2, 2008

Մարտի 2-ի ժամը 00։57-ի դրությամբ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում շարունակվում է  ընդդիմության հանրահավաքը։
Ոստիկանության հետ բախումներ են գրանցվել։ Ոստիկանական առնվազն 4 մեքենա է ջարդվել ու այրվել։ Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են առնվազն մեկ զոհի մասին։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն է հայտարարել։ Ազգային Ժողովը պատրաստվում աարտահերթ նիստ գումարել։
Տարբեր աղբյուրներից հաղորդվում է, որ Երեւանում զորքեր են հավաքվում։ Երեաւնի կենտրոնում տանկեր են։
 Ցուցարարների թիվը նվազել է, բայց նրանք, ովքեր մնացել են, պատրաստվում են գրոհին դիմակայելու։ Ամեն րոպե սպասվում է գրոհը։
Արտասահմանյան բոլոր լրատվամիջոցները լուրերի թողարկումները սկսում են Հայաստանի մասին լուրերով։