December 25, 2007
Երեւան։ 25.12.07։ ԱրմԻնֆո։ Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան դեմ է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ ժողովրդական դիվանագիտությանը, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Ես ժողովրդի գլուխը ժողովրդական դիվանագիտությամբ լցնելու կողմնակից չեմ։ Ղարաբաղյան հակամարտությունը ժողովրդական դիվանագիտությամբ չի կարգավորվում»,- հայտարարել է փոխխոսնակը։ Խոսելով ադրբեջանական լրատվամիջոցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների` Հայաստան այցելության առնչությամբ իր վերաբերմունքի մասին`նա նշել է, որ այդ առնչությամբ տարբեր կարծիքներ կան, եւ կողմերից յուրաքանչյուրը լուրջ փաստարկներ ունի։ «Սակայն, Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է`քանի դեռ բանակցային գործընթացը ցանկալի արդյուքներ չի տվել, Հայաստանի հետ որեւէ մակարդակով շփումների հաստատումը անպատակահարմար է։ Մենք հավատարիմ ենք այդ սկզբունքին։ Իսկ լրատվամիջոցների, ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով հանդիպումների փաստներն անհնար է լիովին արգելել»։
Սակայն, փոխխոսնակն անմիջապես ասվածին հակասող հայտարարություն է անում։ Նրա խոսքով, «հայերը շարունակում են թշնամական դիրքերում գտնվել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ տեղեկատվություն չունեն մեր երկրի մասին»։
No Comments » |
Ընտրություններ |
Permalink
Posted by Observer
December 16, 2007
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԸ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ, ԺԱՄԸ 16-ԻՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈԼՈՐԻՍ ԽՈՍՔԻ ՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ։
(ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է)
ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԱԶԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԵՎ ԱՅԼՈՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ
ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ
ՓԱԿԵԼ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱ ԻՐԵՆՑ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անունից
Լեւոն Բարսեղյան եւ Վահան Թումասյան
No Comments » |
Ընտրություններ | Tagged: Հայաստան, Գալա, Գյումրի, Խոսքի Ազատություն |
Permalink
Posted by Observer
December 14, 2007
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է։
Դեկտեմբերի 17-ից 20-ը Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվեն Ադրբեջանի օրեր՝ ադրբեջանցի իրավապաշտպանների եւ լրագրողների մասնակցությամբ:
Ադրբեջանի օրերը անցկացվելու են Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հանդես կգա «Հանրակրթության դերը հայ - ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում» թեմայով:
Ադրբեջանի օրերի ընթացքում կցուցադրվի «Բացեք սահմանը» վավերագրական կինոնկարը, մրցանակներ կհանձնվեն հայ - ադրբեջանական հարաբերություններին նվիրված լավագույն շարադրության, պլակատի եւ նկարի հեղինակներին:
No Comments » |
Ընտրություններ |
Permalink
Posted by reporter-arm
December 14, 2007
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր դեկտեմբերի 8-ի ելույթում այնպիսի խիստ գնահատականներ հնչեցրեց Խորհրդային Հայաստանի տնտեսության հասցեին, որ անգամ նրան սատարող ուժերից՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը չկարողացավ զսպել իրեն եւ հանդես եկավ հակաճառությամբ: ԱրմԻնֆոյի փոխանցմամբ. «Անվիճելի է փաստը, որ խորհրդային տարիների Հայաստանը լուրջ հաջողությունների էր հասել տնտեսական եւ մշակութային կյանքում։ Ընդ որում պետք է ընդգծեմ, որ Խորհրդային Միության տնտեսական համակարգում մեր հանրապետությունը շատ ճիշտ էր զարգանում, լավագույններից մեկն էր», -ասել է Ստեփան Դեմիրճյանը, նշելով, որ վերջին շրջանի խորհրդային Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները գիտատար արտադրություններն էին, սկսած 70-ական թվականներից, խոշոր քիմիական արտադրությունն իր տեղը զիջում էր սարքաշինությանն ու էլեկտրոնիկային։ «Հանրապետությունում ստեղծվել էր լուրջ ինժեներագիտական ներուժ։ Բացի այդ, բոլորն են ընդունում չափազանց բարձր կրթական մակարդակը երկրում, եւ այսօր Հայաստանում գոյություն ունի խորհրդային կրթական համակարգը` աղճատված տեսքով»:
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «բոլոր նրանց համար, ովքեր երեւույթները գնահատում են «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի կամ Կեւորկովի օգնականի տեսանկյունից», [] անհնար է ընկալել Խորհրդային տնտեսության՝ «1980-ականների առաջին կեսից սկսված տնտեսական գահավիժումը», որը «Հայաստանում ծանրանում էր չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ»:
Ակնհայտորեն Ս. Դեմիրճյանին այնքան էլ չի անհանգստացրել «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի պատվավոր տիտղոսին արժանանալու տխուր ճակատագիրը, երբ անկախության առաջին տարիներին, իր իսկ պաշտպանյալ Առաջին Նախագահի կողմից իրականացված տնտեսական քաղաքականության վերաբերյալ հնչեցրել է հետևյալ գնահատականները. «Անկախության առաջին տարիներին թույլ տրվեցին սխալներ, դիլետանտության, փորձի բացակայության, շուկայական դոգմատիզմի դրսեւորումներ։ Փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ շուկայական բարեփոխումներն իրականացվեցին ոչ թե ինքնաբերաբար, այլ հավասարակշռված, կորուստներն զգալիորեն պակաս էին։ Այսինքն` Հայաստանում կարելի էր խուսափել տնտեսական ճգնաժամի այդքան ծանր հետեւանքներից»:
Հետաքրքիր է, ինչի՞ մասին է վկայում ՀԺԿ առաջնորդի այս անսպասելի հակահարվածը Տեր-Պետրոսյանին… կազմակերպվածության բացակայություն ԼՏՊ պաշպանողների շարքերո՞ւմ, խեղդված ամբիցիաների անսպասելի «ծլարձակում», թե՞ Ս. Դեմիրճյանն էլ իշխանությունների կողմից Տեր-Պետրոսյանի շտաբ ներմուծված հերթական ռումբն է…
1 Comment |
Ընդդիմություն, Ընտրարշավ, Ընտրություններ, Տնտեսական, Քաղաքական | Tagged: Հայաստան, Ստեփան Դեմիրճյան, Քաղաքական, Ընդդիմություն, Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան |
Permalink
Posted by Observer
December 13, 2007

[E-channel.am] Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 04։30-ի շրջանում պայթեցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության դուռը։ Պատճառվել է նյութական վնաս, մարդիկ չեն տուժել։
Պայթյունի հետեւանքով վնասվել են խմբագրության դուռը եւ լուսամուտները։ Ինչպես տեղեկացնում է «Չորրորդ իշխանության» տնօրեն Մհեր Ղալեչյանը, դուռը, այն պաշտպանող երկաթե ճաղավանդակը եւ լուսամուտներն ամբողջովին շարքից դուրս են եկել։ Ղալեչյանը դժվարանում է գնահատել թերթին հասցված նյութական վնասը, սակայն նշում է, որ այն զգալի է։ Նա հույս ունի օրվա ընթացքում նոր դուռ եւ
այն պաշտպանող ճաղավանդակ տեղադրել։
«Չորրորդ իշխանությունը» ընդդիմադիր թերթի համարում ունի եւ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցում է Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մհեր Ղալեչյանը կարծում է, որ պայթյունը կարող է կապված լինել թերթի էջերում տարբեր պաշտոնյաների, քաղաքական գործիչների
եւ գործարարների վերաբերյալ բացահայտումների հետ։
«Չեմ բացառում, որ նման ձեւով փորձել են ահաբեկել, վնաս տալ, վախեցնել։ Բայց առաջին անգամը չէ, որ մեզ փորձում են ահաբեկել, սակայն ինչպես տեսնում եք, շարունակում ենք աշխատել»,- ասում է Ղալեչյանը։
ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հաղորդում են, որ պայթյունի հետևանքով մարդիկ չեն տուժել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ: Քննությունն իրականացնում է Կենտրոն համայնքի ոստիկանությունը։
No Comments » |
Լուրեր, Մամուլ |
Permalink
Posted by reporter-arm
December 13, 2007
Անընդունելի համարելով «թրքամետ» տերմինն հայ քաղաքական գործիչներին վերագրելու պրակտիկան ընդհանրապես, չեմ կարող չնկատել վերջին մի քանի օրերին Հայաստանյան քաղաքական ասպարեզում Թուրքիային առընչվող քննարկումների և դրանց հետևած քայլերի միջև որոշակի կապը: Ասածը, առանց հավելյալ մեկնաբանությունների, կուզենայի ամրապնդել, հղում կատարելով դեպի Financial Times-ի հարցազրույցը Սերժ Սարգսյանի հետ և ԱրմԻնֆոյի այս նյութը.
Երեւան։ 12.12.07։ ԱրմԻնֆո։ «Հայաստանը դրական է վերաբերվում Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտմանը, քանի որ դա կարող է բարելավել Անկարայի եւ Երեւանի միջեւ լարված հարաբերությունների հաղթահարման հեռանկարը», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Financial Times-ում հրապարակված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, մեզ համար օգտակար կլինի, եթե ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկությունը բավարարվի։ Հնարավոր է, մեր միջեւ առկա խնդիրները կարող են հարթվել ԵՄ գործունեության շրջանակում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Անդրադառնալով Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը` Ս.Սարգսյանը նշել է, որ պատշաճ չի համարում հայտարարություն անել այն մասին, որ թուրքական կողմը հավատարիմ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Կապրենք` կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ապագայում», - նշել է ՀՀ վարչապետը։ «Ի վերջո` ի՞նչ ենք մենք ձեռք բերում, ի՞նչ են ձեռք բերում թուրքերը առկա իրավիճակից։ Անգամ սառը պատերազմի ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր, իսկ Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ում էր, մենք Թուրքիայի հետ ունեինք թեկուզ ինչ-որ հարաբերություններ։ Դեպի Թուրքիա երկաթուղի կառուցվեց Հայաստանով։ Կառուցվեց նաեւ բարձրավոլտ գիծ երկու երկրների միջեւ։ Ուրեմն ինչու՞ հարաբերությունները կարգավորելու իմ ցանկությունը տրամաբանական եւ հիմնավորված չի թվում», - ասել է Ս.Սարգսյանը:
Հիշեցնեմ նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր վերջին ելույթում հատուկ ենթագլուխ էր հատկացրել իր «թրքամետության» թեմային.
Պատասխան չգտնելով իմ նախորդ ելույթների դրույթների դեմ, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը օրերս հայտնաբերել են ինձ ոչնչացնելու ամենաարդյունավետ միջոցը, այն է՝ ինձ «թրքամետ» հռչակելու մահացու խարանը։ Նրանց թվում է, թե ինձ հասցրել են թնդանոթի հարված, որից հետո ժողովուրդն ինձ պիտի հոշոտի, կամ որից ես երբեւէ ուշքի չեմ գալու։ Ավելի մեծ հաճույք պատճառելու համար իմ նախկին ընկերներին, ստորեւ կփորձեմ ջուր լցնել նրանց ջրաղացին եւ բազմաթիվ նոր ապացույցներ մատակարարել իմ «թրքամետության» մասին։
[]
Ինձ «թրքամետ» են անվանում այն պատճառով, որ իմ նախագահության օրոք ես բազմիցս պնդել եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը եւ, որ իբր երբեւէ չեմ բարձրացրել Ցեղասպանության ճանաչման հարցը։ Փաստերից առաջինը ստույգ է, քանի որ իսկապես պնդել եմ եւ այսօր էլ կարեւորում եմ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը, իսկ երկրորդը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Իմ իշխանության օրոք է կառուցվել Ցեղասպանության Երեւանի թանգարանը։ Առաջին անգամ Հայաստանում ե՛ս եմ կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտաժողով, որը տեղի է ունեցել 1995 թվականին, եւ որին մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ մասնագետներ։ Սկսած Հայաստանի առաջին հանրապետությունից մինչեւ օրս, ե՛ս եմ եղել մեր երկրի միակ գործող ղեկավարը, որը, թեեւ սեղմ, բայց համակողմանի քաղաքական գնահատական է տվել Ցեղասպանությանը (Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 477-481)։
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ…
No Comments » |
Ընտրություններ |
Permalink
Posted by Observer
December 12, 2007
[Echannel.am | 2007-12-12 06:31] «Գյումրու քաղաքապետարանը սանձազերծել է դատական պատերազմ ընդդեմ «Գալա» հեռուստաընկերության` Գյումրու հին հեռուստաաշտարակը հեռուստաընկերության անտենայից ազատելու հայցապահանջով: Երեկ կայացած դատաքննության ընթացքում հայցվորը համառորեն մերժել է հեռուստաաշտարակը վարձակալման տրամադրելու «Գալա» ՀԸ հիմնադիր «Չապ» ՍՊԸ-ի առաջարկը եւ պահանջել անհապաղ ազատել այն։»
Ի պատասխան «ԳԱԼԱ» ՀԸ դեմ Գյումրու քաղաքապետարանի կողմից կատարվող քայլերի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նախաձեռնել է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության Շտաբի ստեղծումը և հանդես է եկել հայտարարությամբ, և ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համառոտ ծրագրով, որին կարելի է ծանոթանալ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքում:
No Comments » |
Ընտրություններ |
Permalink
Posted by Observer
December 12, 2007
Ինչպես միշտ, յուրօրինակ խմբագրականով է հանդես եկել Արամ Աբրահամյանը Առավոտ օրաթերթի այսօրվա համարում, որից որոշ հատվածներ սիրով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
Հայաստանում մեկնարկած նախագահական ընտրարշավն այս անգամ ընթանում է որոշ առանձնահատկություններով: Մեկն այն է, որ ներկա համակարգի քննադատությամբ է զբաղված միայն Լևոն Տեր-Պետրոսյանը: Մնացած թեկնածուները, որոնք նույնպես իրենց ընդդիմադիեր են ներկայացնում, առայժմ բավականին պասիվ են:
Read the rest of this entry »
No Comments » |
Ընտրություններ |
Permalink
Posted by Observer