October 24, 2007
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, այսօր (23 հոկտեմբերի 2007), ժամը 15-ի մոտ, Գյումրու «ԳԱԼԱ» Հեռուստաընկերություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթերՀարկային պետական ծառայության 6 ներկայացուցիչնեռր, եւ պաշտոնապես տեղեկացրել «ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, որ 3 օրից գալու են «հերթական ստուգման»:
Այցելուների կազմը հետեւյալն է.
ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյան, Ավագ օպերլիազոր Հովիկ Հավհաննիսյան, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյան, ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության Շիրակի մարզային բաժնի գլխավոր օպեր լիազոր Արմեն Հակոբյան, Ավագ օպերլիազոր Վարդգես Ստեփանյան, Գլխավոր օպերլիզար Սամվել Աղաբաբյան:
Հարկային պետական ծառայության ներկայացուցիչները իրենց պահել են քաղաքավարի եւ հարգալից: Սահմանված 3-օրյա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին:
ԺԱԱ Խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան
ՀԳ.
Տես նաեւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանի հայտարարությունը և Հայաստանի` խնդրով մտահոգ 6 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը:
No Comments » |
Դեմոկրատիա, Ընտրություններ, Լուրեր, Լրատվամիջոցներ | Tagged: այսօր (23 հոկտեմբերի 2007), եւ պաշտոնապես տեղեկացրել «ԳԱԼ, ժամը 15-ի մոտ, Գյումրու «ԳԱԼԱ» Հեռուստաընկե, որ 3 օրից գալու են «հերթական ստ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակո |
Permalink
Posted by Observer
October 24, 2007
Իշխանության տարբեր օղակների կողմից ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դեմ վերջին շաբաթվա ընթացքում ծավալած գործողությունների պատճառով անհրաժեշտ եմ համարում անել հետևյալ հայտարարությունը. Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հեռուստաընկերության սեփականատեր նախևառաջ պետք է գիտակցի, որ հեռուստատեսությունը ոչ թե անհատի, այլ առաջին հերթին հանրության սեփականությունն է:Զանգվածային լրատվամիջոցը կոչված է օբյեկտիվ և բազմակողմանի ներկայացնելու և լուսաբանելու հասարակական բոլոր գործընթացները: Այն պետք է հասարակությանը հավասարաչափ ներկայացնի քաղաքական գործընթացների ողջ սպեկտրը եզրակացություն անելու իրավունքը թողնելով ժողովրդին:Գյումրիի Անկախ Լրատվական Ալիքը (ԳԱԼԱ) ստեղծվել և ձևավորվել է հենց այդ սկզբունքների հիման վրա և իր երկամյա գործունեության ընթացքում մնացել է այդ սկզբունքներին հավատարիմ:Ուզում եմ շեշտել, որ ՙ ԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դիրքորոշումը այսուհետ ևս չի փոխվելու, և ես, որպես ընկերության սեփականատեր, թույլ չեմ տա միջամտության որևէ փորձ որևէ կառույցի կամ անհատի կողմից: ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր
Վահան Խաչատրյան
No Comments » |
Ընտրություններ | Tagged: Armenia, Freedom of Speech, GALA, Gyumri, Media, Հայաստան, ԳԱԼԱ, Գյումրի, ԶԼՄ, Խոսքի ազատություն |
Permalink
Posted by Observer