Հարկային Ստուգումներ ԳԱԼԱ Հեռուստաընկերությունում

October 30, 2007

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության («ՉԱՊ» ՍՊԸ) հիմնադրին են ներկայացել երեք հոգի եւ կամեցել սկսել ՍՊԸ-ի ստուգումները:

Այս մարդիկ հոկտեմբերի 23-ին նույնպես այցելել էին Վահան Խաչատրյանին ու պաշտոնապես ծանուցել կայանալիք հարկային ստուգումների մասին, իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 20-ին` գյումրեցի իրենց գործընկերների հետ այցելել էին Վ.Խաչատրյանի անձնական սեփականությունը հանդիսացող տարածք եւ, առանց որեւէ իրավական հիմքի, կամեցել ծանոթանալ տարածքի շինություններին, ապա թողել էին տարածքը այն բանից հետո, երբ սեփականատերը իր սեփականությունը հանդիսացող տարածք` հարկային օպերլիազորների «ստուգայցը» փաստագրելու համար հրավիրել էր հեռուստանկարահանող լրագրողական խումբ: Read the rest of this entry »


Ոստիկանա–Հարկային Ուլտիմատում՝ Գյումիի «ԳԱԼԱ» ՀԸ–ին

October 24, 2007

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, այսօր (23 հոկտեմբերի 2007), ժամը 15-ի մոտ, Գյումրու «ԳԱԼԱ» Հեռուստաընկերություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթերՀարկային պետական ծառայության 6 ներկայացուցիչնեռր, եւ պաշտոնապես տեղեկացրել «ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, որ 3 օրից գալու են «հերթական ստուգման»:

Այցելուների կազմը հետեւյալն է.
ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության օպերատիվ հետախուզություն վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյան, Ավագ օպերլիազոր Հովիկ Հավհաննիսյան, գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյան, ՀՀ Կառավարության առընթեր ՀՊ Ծառայության Շիրակի մարզային բաժնի գլխավոր օպեր լիազոր Արմեն Հակոբյան, Ավագ օպերլիազոր Վարդգես Ստեփանյան, Գլխավոր օպերլիզար Սամվել Աղաբաբյան:

Հարկային պետական ծառայության ներկայացուցիչները իրենց պահել են քաղաքավարի եւ հարգալից: Սահմանված 3-օրյա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին:

ԺԱԱ Խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան

ՀԳ.

Տես նաեւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանի հայտարարությունը և Հայաստանի` խնդրով մտահոգ 6 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը:


Գյումրիի ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հայտարարությունը

October 24, 2007

Իշխանության տարբեր օղակների կողմից ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դեմ վերջին շաբաթվա ընթացքում ծավալած գործողությունների պատճառով անհրաժեշտ եմ համարում անել հետևյալ հայտարարությունը. Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հեռուստաընկերության սեփականատեր նախևառաջ պետք է գիտակցի, որ հեռուստատեսությունը ոչ թե անհատի, այլ առաջին հերթին հանրության սեփականությունն է:Զանգվածային լրատվամիջոցը կոչված է օբյեկտիվ և բազմակողմանի ներկայացնելու և լուսաբանելու հասարակական բոլոր գործընթացները: Այն պետք է հասարակությանը հավասարաչափ ներկայացնի քաղաքական գործընթացների ողջ սպեկտրը եզրակացություն անելու իրավունքը թողնելով ժողովրդին:Գյումրիի Անկախ Լրատվական Ալիքը (ԳԱԼԱ) ստեղծվել և ձևավորվել է հենց այդ սկզբունքների հիման վրա և իր երկամյա գործունեության ընթացքում մնացել է այդ սկզբունքներին հավատարիմ:Ուզում եմ շեշտել, որ ՙ ԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դիրքորոշումը այսուհետ ևս չի փոխվելու, և ես, որպես ընկերության սեփականատեր, թույլ չեմ տա միջամտության որևէ փորձ որևէ կառույցի կամ անհատի կողմից: ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր

Վահան Խաչատրյան