Հայկական սպորտային հաղթանակները

Սիրով միանում եմ Armenia blog–ին և «Շնորհավորում եմ Վանես Մարտիրոսյանի ծնունդը», որը հիշելով հայ բռնցքամարտիկի վերջին հաղթանակներից մեկը, հղում է անում Վանեսի հետ վերջերս անցկացրած Armenia blog էքսկլյուզիվ հարցազրույցին և թվարկում է բռնցքամարտիկի հաղթանակների համառոտ վիճակագրությունը.

Քա՞նի մարդ կարող է ասել, որ ունի 13 հաղթանակ, 9 նոկաուտ և ոչ մի պարտություն այսօրինակ շատ, շաատ վախենալու սպորտաձևում։ Շատ քչերը։ Թող դու հասնես բարձունքներին և ամբողջ աշխարհի հայերը թող քեզանով հպարտանան։

Դե ինչ, քանի որ խոսք գնաց սպորտի մասին, ձեզ եմ ներկայացնում նաև երկու օր առաջ հայտնաբերածս Unzipped հայկական բլոգում հրապարակված այս նյութից հատվածներ.

Իտալիայի Թուրին քաղաքում 2006թ. կայացած Շախմատի Օլիմպիադայում հայ շախմատիստների մեծ հաջողությունից հետո, այսօր հերթական ուրախության առիթն է՝ հայ ծանրորդները մաստերկլաս ցույց տվեցին Ստրասբուրգում (Ֆրանսիա) կայացած Եվրոպական Ծանրամարտի Առաջնությունում և արժանացան Եվրոպայի համար 1 թիմ տիտղոսին։

10 ոսկե և 8 արծաթե ու բրոնզե մեդալներ

Լուսանկարներում, ձախից աջ. Հռիփսիմե Խուրշուդյան, Մելինե Դալազյան, Նազիկ Ավդալյան, Գևորգ Դավթյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Բոլոր լուսանկարները վերցված են Unzipped–ից, սկզբնաղբյուրները՝ Photolure, ArmeniaNow and A1+, Reuters

Հայ ծանրորդների փառահեղ հաղթանակին անդրադարձել է նաև Armenia blog–ը, որտեղից և վերցրել եմ այս վիդեոն.

2 Responses to “Հայկական սպորտային հաղթանակները”

  1. E-channel blogs » Blog Archive » Առյուծի որձն ու էգը, Բարգավաճի ինքնուրույնն ու վերահսկվողը Says:

    [...] էի, հա… ուրեմն երեկ, Գագիկ Դոդ Ծառուկյանը երեկ մեր չեմպիոն ծանրամարտիկներին մեկական մեքենա նվիրեց, ու ասաց հիշարժան խոսքեր՝ ոնց որ [...]

  2. Առյուծի որձն ու էգը, Բարգավաճի ինքնուրույնն ու վերահսկվողը « Մի քաղաքացու օրագիր Says:

    [...] էի, հա… ուրեմն երեկ, Գագիկ Դոդ Ծառուկյանը երեկ մեր չեմպիոն ծանրամարտիկներին մեկական մեքենա նվիրեց, ու ասաց հիշարժան խոսքեր՝ ոնց որ [...]

Leave a Reply