Առանց մեկնաբանության

May 3, 2007

Աղբյուրը՝ Oragir


Նորագույն հեռահաղորդակցական տեխնոլոգիաների դարը և Հայաստանը

May 3, 2007

Armenia ուշադրություն է հրավիրում Huliq.com–ի հետևյալ հոդվածի վրա.

«Մոտ ապագայում Հայաստանի հեռահաղորդակցական ոլորտի որակի և գների մեջ դրական փոփոխություններ են սպասվում, եթե Հայկական Դատաքոմ Ընկերության (ADC) պլաններն իրականություն դառնան։ Ապրիլի 27-ին Հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում գործող ArmenTel և Fibernet ընկերություններին միացավ ADC–ն։»

Իսկ ավելի վաղ HayBlog–ը և Armenia blog գրել էին Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագիրը Ռուսաստանի կողմից ամբողջությամբ ֆինանսավերվելու նախագծի մասին.

Российская сторона готова полностью профинансировать строительство новой атомной электростанции в Армении. Определенные договоренности на этот счет уже достигнуты между сторонами в ходе недавнего визита руководителя Федерального агентства по атомной энергии России (Росатом) Сергея Кириенко в Ереван. Взамен инвестиций Россия станет совладельцем новой Армянской АЭС.

Պետք է նշեմ, որ Armenia blog առանձնապես հիացած չէ այս նորությամբ, վտանգավոր համարելով Ռուսաստանի մասնակցությունը, կամ էլ ընդհանրապես ատոմակայանների՝ որպես էներգիայի աղբյուր օգտագործելու հայկական պլանները։


Հայկական ‘YouTube’

May 3, 2007

Unzipped բլոգից իմացա առաջին Հայկական վիդեոցանցի մասին:

Չնայած Unzipped–ը այս վիդեոցանցը համարում է «շատ խոստումնալից նորույթ», ես պետք է ասեմ, որ այն խոստումնալից կարող է համարվել միայն սփյուռքահայերի համար։

Ես սա ասում եմ ոչ միայն այն պատճառով, որ վիդեոցանցի առաջին էջին մի տառ անգամ հայերեն չէր գրված (ինտերֆեյսները անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն էին), այլ նաև նկատի ունենալով Հայաստանում մեր ունեցած ախմախ ինտերնետ կապը, որի պայմաններում ափլինկը միշտ պրոբլեմ է՝ այսինքն ամեն մի կտոր վիդեո արտասահմանյան սերվերի վրա տեղակայելը դառնում է հայոց պատմություն։

Այ սենց էլ ապրում ենք… ։(


Հայկական սպորտային հաղթանակները

May 3, 2007

Սիրով միանում եմ Armenia blog–ին և «Շնորհավորում եմ Վանես Մարտիրոսյանի ծնունդը», որը հիշելով հայ բռնցքամարտիկի վերջին հաղթանակներից մեկը, հղում է անում Վանեսի հետ վերջերս անցկացրած Armenia blog էքսկլյուզիվ հարցազրույցին և թվարկում է բռնցքամարտիկի հաղթանակների համառոտ վիճակագրությունը.

Քա՞նի մարդ կարող է ասել, որ ունի 13 հաղթանակ, 9 նոկաուտ և ոչ մի պարտություն այսօրինակ շատ, շաատ վախենալու սպորտաձևում։ Շատ քչերը։ Թող դու հասնես բարձունքներին և ամբողջ աշխարհի հայերը թող քեզանով հպարտանան։

Դե ինչ, քանի որ խոսք գնաց սպորտի մասին, ձեզ եմ ներկայացնում նաև երկու օր առաջ հայտնաբերածս Unzipped հայկական բլոգում հրապարակված այս նյութից հատվածներ.

Իտալիայի Թուրին քաղաքում 2006թ. կայացած Շախմատի Օլիմպիադայում հայ շախմատիստների մեծ հաջողությունից հետո, այսօր հերթական ուրախության առիթն է՝ հայ ծանրորդները մաստերկլաս ցույց տվեցին Ստրասբուրգում (Ֆրանսիա) կայացած Եվրոպական Ծանրամարտի Առաջնությունում և արժանացան Եվրոպայի համար 1 թիմ տիտղոսին։

10 ոսկե և 8 արծաթե ու բրոնզե մեդալներ

Լուսանկարներում, ձախից աջ. Հռիփսիմե Խուրշուդյան, Մելինե Դալազյան, Նազիկ Ավդալյան, Գևորգ Դավթյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Բոլոր լուսանկարները վերցված են Unzipped–ից, սկզբնաղբյուրները՝ Photolure, ArmeniaNow and A1+, Reuters

Հայ ծանրորդների փառահեղ հաղթանակին անդրադարձել է նաև Armenia blog–ը, որտեղից և վերցրել եմ այս վիդեոն.