Ո՞վ է սպանել Լևոն Գուլյանին

May 17, 2007

Մանրամասները Kornelij Glas-ի մոտ…


Ժամանակավոր դադար

May 16, 2007

Հարգելի Ընթերցողներ,

Ափսոսանքով հայտնում եմ, որ իմ չափազանց մեծ զբաղվածության հետ կապված ժամանակավորապես ստիպված եմ դադարեցնել Հայկական բլոգերի լրաքաղի հայալեզու տարբերակի ամենօրյա թողարկումը՝ թողարկման հաճախականությունը դարձնելով շաբաթական, թողարկման օրը կաշխատեմ պահել հաստատուն՝ շաբաթ երեկոյան։

Միևնույն պահին տեղեկացնում եմ, որ բլոգի անգլերեն տարբերակը կշարունակեմ թողարկել ամենօրյա հաճախականությամբ։ Հայցում եմ կայքի հայալեզու տարբերակի մշտական այցելուների ներողամտությունը այս անհարմարության համար։

Օգտվելով առիթից նշեմ, որ եթե գտնվեն կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն օգնել կայքի թարգմանության և ամենօրյա հրապարակումը վերականգնելու գործում, սիրով պատրաստ եմ համագործակցել։

Հարգանքներով՝

Observer ( aka՝ Արթուր Պապյան)


Ընտրությունների վերաբերյալ վիդեո նյութեր YouTube-ում

May 13, 2007


Տեղեկացնում եմ բոլոր բլոգերներին, որ եթե ցանկանում եք ընտրությունների վերաբերյալ վիդեո նյութեր օգտագործել ձեր բլոգերում, կարող եք ազատորեն օգտվել E-channel on Youtube – ալիքից: Ես նաև շնորհակալ կլիների, եթե օգտագործման դեպքում դուք հիշատակեք նյութի աղբյուրը (ունեցած պայմանավորվածությունների համաձայն ես այստեղ տեղադրում եմ նյութեր E-channel-ից, A1plus-ից, Երկիր Մեդիայից, ինչպես նաև սեփական նկարահանումներից):

Վերևում տեղադրված վիդեոն ներկայացնում է մի դրվագ 4/13 ընտրատեղամասում երեկ գիշեր ձայների հաշվման գործընթացից: Սկզբնաղբյուրը` E-channel.


Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 59.4%-ը

May 12, 2007

ԿՀԸ-ից ստացված թարմ տվյալների համաձայն ընտրություններին մասնակցել է 1,375,733 մարդ կամ ընտրողների 59.4%-ը:

Նկատի ունենալով, թե ողջ ընտրարշավի ընթացքում ինչպես էին բոլորը խոսում քվեարկողների համատարած անտարբերությունից, սա գրեթե հեքիաթային ցուցանիշ է…


Հետևեք ընտրություններին օնլայն

May 12, 2007

Kornelij Glas-ը երկու բլոգ-պոստերում, հայերեն և ռուսերեն, հղումներ է տրամադրում օնլայն ռեսուրսների, որոնց միջոցով կարելի է իրական ժամանակում հետևել 2007թ. Հայաստանյան Խորհրդարանական ընտրությունների ընթացքին.

http://elections.a1plus.am/am/ – А1+, միայն հայերենով,
http://election2007.lragir.am/src/index.php- Լրագիր – հայերեն
http://elections.panorama.am/am/- Panorama.am- հայերեն, բայց կայքի որոշ հատվածներ նաև անգլ. և ռուս.
http://armenianow.com/?action=viewCategory&CID=103&lng=eng- հայերեն և անգլերեն
http://elections2007.am/ երեք լեզուներով – three languages – Մեդիամաքս http://www.echannel.am/- հայ. և անգլ. http://fairelections2007.am/src/index.php – երեք լեզուներով: Միանգամից նախազգուշացնեմ, որ կայքը պաշտոնապես կապված է Իրավունք թերթի և Օրինաց Երկիր կուսակցության հետ:


Ոստիկանությունը ծեծում է ցուցարարներին

May 10, 2007


Մինչև առավոտյան ժամը 9–ը լուրը հաղորդվել է հետևյալ բլոգերում՝ Unzipped, Narjan, Aramazd այստեղ, այստեղ և այստեղ, HyeBlog, E-channel blog, A1plus blog.

Այսօր կայացած միացյալ ընդդիմության՝ Իմպիչմենտ բլոկի, Հանրապետության և Նոր Ժամանակներ կուսակցության վերջին հանրահավաքին հետևած խաղաղ երթը ավարտվեց բախումով՝ ցուցարարերի և ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Բախման ընթացքում տեղի են ունեցել ձերբակալություններ:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=48975

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=48971


Բլոգերներն հարցնում են Իմպիչմենտին՝ ինչ է լինելու հետո

May 9, 2007

Joint Opposition Rally, Yerevan, Armenia, May 9, 2007 Photo by Artur PapyanՔաղաքական գործիչներ՝ մտածեք, և լավ մտածեք։ Մտածեք երկրի ապագայի մասին, մտածեք կառուցողական մտքեր, մտածեք Հայաստանի մասին։ Ընդհանուր առմամբ այսպիսի կոչով են հանդես գալիս ICHD Blog–ը և Ազատամարտիկը այստեղ և այստեղ։

ICHD Blog անհանգստացած է որոշ քաղաքական ուժերի հնչեցրած այն դրույթով, ըստ որի նրանք պատրաստ են «հանցագործ եղանակով կուտակած հարստությունն» առգրավել օրենքի սահմաններում, որ հետո մասնավորեցնեն։

Յուրաքանչյուր իրեն հարգող տնտեսագետ Ձեզ կպնդի` սեփականության իրավունքներն անձեռնմխելի են, այստեղ է ցանկացած զարգացման կռվանը. ինչպես որևէ հանրային գործիչ կվստահեցնի, որ չարժե քննության առնել մարդու իրավունքների կամ խոսքի ազատության վերաբերյալ գոյություն ունեցող ամրագրումները: Read the rest of this entry »


Կեցցե՛ Մայիսի 9-ը

May 9, 2007

Կռիվներով մինչև բեռլին հասած՝ տանկի հրամանատար պապս այլևս չկա և մայիսյան պայծառ հաղթանակը, որ ողջ գիտակից կյանքիս ընթացքում կապված էր նրա հետ, այսօր ինձ համար մի քիչ թախծոտ է։

David_Sand–ն ասում է, որ սա ոչ միայն ԽՍՀՄ հաղթանակն է Նացիզմի դեմ, այլև ԽՍՀՄ ապրող բոլոր մարդկանց։ Սրան կավելացնեմ միայն, որ սա ամբողջ մարդկության հաղթանակի օրն է՝ միանալով David_Sand–ի, Dilanyan–ի, Kornelij Glas–ի և այլոց շնորհավորանքներին։

Տոնելու թերևս էլ ավելի մեծ առիթ է այն, որ մայիսի 9-ին Հայաստանը և Արցախը նշում են նաև Շուշիի Ազատագրման Օրը և այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած զորահանդեսը Uzogh–ը խիստ սիմվոլիկ է համարում։


Հանցագործություններ, քաղաքականություն, կրոնական փոքրամասնություններ և ընդհակառակը

May 8, 2007

«Այսօր Հայաստանում դժվար է տարբերություն գտնել քաղաքական և հանցագործ գործունեության միջև։ Հանցագործ աշխարհի ներկայացուցիչները սերտաճած են իշխող ՀՀԿ–ի հետ և օգտագործվում են ընտրողներին և ընդդիմությանը ահաբեկելու համար, որպես պարգև թողտվություն ստանալով վարվել ուզածի պես իրենց տնտեսական գործունեության ասպարեզում», մտորում է Nazarian–ը քննարկելով ընտրարշավի ընթացքում տեղի ունեցած հերթական սպանությունը, սակայն հավելելով, որ դեռևս պարզ չէ, արդյո՞ք այս հերթական հանցագործության հիմքում էլ է ընկած քաղաքականությունը, թե սա պարզապես հերթական հաշվեհարդարն է։

Մինչ Երևանի փողոցներում իրական հանցագործները ամենայն ջանադրությամբ զբաղված են ընտրարշավով, Bekaisa ուշադրություն է հրավիրում Ֆորում 18 կազմակերպության վերջին զեկույցի վրա, ըստ որի այս պահին Հայաստանում կա 72 խղճի բանտարկյալ՝ հիմնականում Եհովայի Վկաներ և Մոլոկաններ, ովքեր հրաժարվում են ծառայել ՀՀ բանակում և պնդում են, որ ՀՀ Այլընտրանքային զինծառայության օրենքը և դրա իրագործումը ՀՀ ՊՆ–ի կողմից այս կրոնական աղանդների ներկայացուցիչներին չի ընձեռում լիարժեք հնարավորություններ ծառայել՝ հավատարիմ մնալով իրենց համոզմունքներին։

E-channel բլոգը նույնպես հետաքրքրվել է Եհովայի Վկաներով, և բլոգեր Blansh–ի հրապարակած տվյալներով այս կրոնական համայնքի 10,000 ներկայացուցիչներ չեն մասնակցի ՀՀ Խորհրդարանական ընտրություններին.

«Եհովայի վկաներ» աղանդին հարող քաղաքացիները ընտրություններին չեն մասնակցի: Վերջիններիս խոսքերով իրենք արդեն իրենց ընտրությունն արել են, ընտրել են Աստծուն (ոչ մի տեսակի ընտրությանը չմասնակցելը իրենց ուղղության առանցքային կետերից է):


Կանխատեսելի քաղաքականություն՝ Հայկական ընտրարշավում առանձնապես բան չի կատարվում

May 7, 2007

Մինչև ընտրությունները «մնաց մեկ շաբաթից էլ պակաս», ասում է Onnik Krikoryan, նկատելով, որ «Ոչ ոք չի սպասում, որ հետընտրական ցույցերով կարելի կլինի ինչ–որ բանի հասնել, որովհետև ընդդիմությունը միասնական չէ», և որովհետև Ազատության հրապարակում միացյալ ընդդիմության «տպավորիչ հանրահավաքին անցյալ շաբաթ» հիմնականում հավաքվել էին թոշակառուներ և միջին տարիքի քաղաքացիներ՝ այսպիսի մարդկանցով հեղափոխություն չեն անում։

Այս ընտրությունները այնքան կանխատեսելի են, որ ICHD blog–ը զզված տոնով նկարագրում է, թե արդեն իսկ այս պահին ինչ կարելի է սպասել մայիսի 13-ին՝ ընտրություններից մեկ օր հետո.

Իշխանական վերնախավ. մի քանի կոսմետիկ տեղափոխումներ[]

Հեռուստատեսություն. սերիալ, սերիալ, նորություններ` մի քանի պրոտոկոլային զուսպ հանդիպումների ու արտերկրի մասին, ինչ-ոչ սարսափ ֆիլմ:

Հանրային կյանք. գլխի ճարը տեսնող մտամոլոր դեմքեր, սերմացուի փող կուտակող փնթփնթացող գյուղացիներ, հնգամյա մաշվածության հերթական փուլը մտած երկրորդական փողոցներ ու… թմբիր` կլանող ու անհաղորդ:

«Առանձնապես բան չի կատարվում», ասում է Notes from Hairenik–ը. «քաղաքական անցուդարձը բավականին ձանձրալի է», և երկու խոսքով նկարագրում է հիմնական իշխանամետ կուսակցությունների ընտրարշավը.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծամիտ ինքնավստահությամբ պատրաստվում է գրավել պատգամավորական մանդատների մեծ մասը։ Բարգավաճ Հայաստանը նույնպես զգում է, որ ձայների մի նկատելի բաժին ունի, բայց ավելի համեստ պահվածք ունի։ [] Դաշնակցությունն էլ երեկ հերթական հանրահավաքն անցկացրեց Մոսկվա կինոթատրոնի դիմաց, խոստանալով ավելացնել նվազագույն աշխատավարձը և թոշակների միջին դրույքաչափը…

impeachment 004

Միացյալ ընդդիմության հանրահավաքը, Ազատության հրապարակ, Երևան, ՀՀ © Onnik Krikorian / Oneworld Multimedia for EurasiaNet 2007

Oneworld Multimedia–ն իհարկե շատ ավելի պերճախոս է ընտրությունների լուսաբանման հարցում, անդրադառնալով քաղաքական դաշտի բոլոր մասնակիցներին՝ շքեղ լուսանկարներով և յուրօրինակ մեկնաբանությամբ, թեև չեմ կարծում, որ այս բոլոր ձանձրալի ճամարտակողներն արժանի են Onnik–ի գործադրած ջանքերին։ Ինչևէ, բերում եմ մի քանի հղումներ.

Բլոգերերը բավականին ակտիվ էին անդրադարձել հատկապես միացյալ ընդդիմության հանրահավաքին՝  ոմանք արտահայտում էին իրենց հիացմունքը, ինչպես օրինակ՝ Aramazd–ը, մյուսները առանձնապես տպավորված չէին՝ freedomfight777 և E-channel, ոմանք էլ պարզապես ձանձրացած էին, Kornelij Glas–ը նույնիսկ պնդում է, որ արդեն նախապես գիտի, թե ով ինչ է ասելու։ Narjan–ը հերթական փոստն է գրում.

Нет конечно финишем сегодняшнего митинга было то, как рядом со мной стояли двое парней, подошел к ним третий и говорит:
Ay teseq mitinge vorn a, che dzer bargavache – aranc poxi tas hogi el chen havaqi.