Հայկական ընտրությունները YouTube-ում - ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ԵՂԻՐ

April 25, 2007


Աղբյուրը Ditord, սկզբնաղբյուրը` E-channel:
Ինտերնյուսի «Մեր քվեարկությունից առաջ» հաղորդաշարը ներկայացնում է ընտրություններին մասնակցությունը խրախուսող սոցիալական գովազդի հոլովակների շարք։ Հոլովակներից առաջինը կրում է «Անտարբեր մի եղիր» խորագիրը եւ կոչ է անում մասնակցել ընտրություններին։ Այն հեռարձակվել է «Երկիր Մեդիա»-ի եթերում։
Հոլովակները հեռարձակման համար տրամադրվել են Հայաստանի մարզերում գործող հեռուստակայններին։ Ցանկացողները կարող են դիմել Ինտերնյուս եւ ստանալ հոլովակները։


Հարցաթերթիկ Հայոց Մեծ Եղեռնի վերաբերյալ

April 24, 2007

ArmenianHouse.org-ը հրապարակել է հետևյալ հարցաթերթիկը հայազգի բլոգերների համար (հարցերին իմ պատասխանները կարող եք գտնել այս հոդվածի անգլերեն տարբերակի մեկնաբանությունների բաժնում):

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ. խնդրում եմ ձեր օրագրերում պատասխանեք այս հարցերին, եւ նույնը խնդրեք անել ձեր ընկերներին։ Երբ հնարավոր է, մանրամասնեք պատասխանը, այսինքն ոչ միայն Այո կամ Ոչ, այլ նաեւ գրեք Ինչու։ Շնորհակալություն։
1. Ապրիլի 24-ին ես կմասնակցեմ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին
Այո / Ոչ / Ինչո՞ւ

2. Մենք պետք է հիշենք ցեղասպանության մասին։
Այո / Ոչ / Ինչո՞ւ

3. Վաղ թե ուշ ես կպատմեմ իմ երեխաներին ցեղասպանության մասին։
Այո / Ոչ / Ինչո՞ւ

4. Իմ նախնիների մի մասը ծագումով ներկայիս Թուրքիայի տարածքից են։
Այո / Ոչ / Չգիտեմ

5. Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումն այլ երկրների (ԱՄՆ, Եւրոպա, եւ այլն) կողմից կարեւոր է։
Այո / Ոչ / Ինչո՞ւ

6. Հայկական կողմը պետք է ձգտի նաեւ նյութական եւ/կամ տարածքային փոխհատուցման։
Այո / Ոչ / Ինչո՞ւ

7. Ի՞նչ այլ ժողովուրդներ են ենթարկվել ցեղասպանության ներկայիս Թուրքիայի տարածքում։ Խնդրում եմ թվարկեք առանց որոնման համակարգեր օգտագործելու։

8. Ինձ թվում է, ես բավական բան գիտեմ հայերի ցեղասպանության մասին։
Այո / Ոչ / Ինչո՞ւ

9. Եթե ցանկանում եք այս թեմայով էլի որեւէ բան ավելացնել, խնդրում եմ գրեք այս կետում։


Ընտրությունները ավելի մատչելի են դառնում հաշմանդամների համար

April 23, 2007

Oneworld Multimedia-ն հետաքրքիր հրապարակում ունի IFES-ի և մի շարք հայաստանյան ՀԿ-ների ջանքերի մասին` մոտեցող խորհրդարանական ընտրությունները տարբեր կարգի հաշմանդամների համար ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ:


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ՄԵԾԱՐՈՒՄ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

April 23, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր բացեց Կարեն Դեմիրճյանի թանգարանը: ՚Այսօր մենք մասնակցում ենք հայ ժողովրդի տաղանդավոր զավակ, նրա պատմության խորհրդային եւ հետխորհրդային ականավոր, առանցքային գործիչներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող միջոցառմանը:

Աղբյուրը` Armenian Breaking News Սկզբնաղբյուրը` Ա1+


Կուսակցությունները ցանցում` ընտրություններից առաջ

April 20, 2007

Kornelij Glas-ը վերահրապարակել է նախապես E-channel-ում տպված իր հոդածը:

Գալիք ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական ուժերը օգտագործում են քաղաքացիներից ձայներ շահելու բոլոր հնարավոր միջոցները։ Այս առումով ինտերնետը՝ իր օրեցօր զարգացող միջոցներով, կարող է լուրջ գործիք դառնալ կուսակցությունների համար։ Առավելեւս ընդդիմադիր ուժերի համար, որոնք դժգոհում են ավանդական մամուլում իրենց դեմ իրականացվող տեղեկատվական շրջափակումից։

Կարելի է փաստել, որ կուսակցությունների մեծ մասը դեռեւս չի ընկալում ինտերնետը որպես քարոզի միջոց: Այսպես, ընտրություններին մասնակցող 25 կուսակցություններից եւ դաշինքներից միայն տասներկուսն ունեն կայքեր ( ընդ որում, լավագույններից են հենց «իշխանական» կայքերը): Եղածի հիմնական մասն էլ կա՛մ չի թարմացվում, կա՛մ էլ չի համապատասխանում այն իրական խնդիրներին, որոնք այսօր կարելի է լուծել ինտերնետի միջոցով:

Կարդացեք շարունակությունը >>


Հայկական ընտրությունները YouTube-ում

April 20, 2007

Կրակում են

April 19, 2007

Ahousekeeper-ի փոխանցմամբ.

Մի քանի ժամ առաջ «Վստրեչի» խաչմերուկի մոտ ինչ-որ մեքենա են պայթեցրել, հետո ավտոմատից կրակել։ Տեղի ժողովրդի խոսքերով, ավտոմեքենայի տիրոջը տարել են հիվանդանոց։


Անհասկանալի ընտրարշավ

April 19, 2007

ՍԱՍՆԱՅ ԾՌԵՐ բլոգը փորձ է արել հեռում մնալ «այս քաղաքական կրկեսից, որը առաջացել է է նախընտրական քարոզարշավի և Հայաստանի խորհրդարանական ընտրությունների շուրջ ստեղծված խառնաշփոթից», որորվհետև «ԱՅՍ ԱՄԵՆԸ ԸՄԲՌՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ…»

Բլոգերը կարևոր նկատառում ունի նախընտրական քարոզարշավի որակական հատկանիշների վերաբերյալ, ասելով, որ որևէ տեղ լուրջ վերլուծություններ չի տեսնում տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումների մասին, և չկա որևէ ուղեցույց, որին հետևելով կարելի կլիներ հասկանալ, թե ինչ լավ կամ վատ բաներ կարող է առաջարկել այս կամ այն ուժը Հայաստանին:

Ամբողջը ձև է առանց պարունակության: Ո՞վ լավ տեսք ունի, ում գովազդներն են լավ սարքված, ում հանրահավաքներին են ավելի շատ մարդիկ հավաքվում և այլն…

Միթե որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ասենք մի կուսակցություն կամ տեղական թեկնածու և տրամաբանված բացատրություն տալ, թե ինչի՞ հիման վրա պետք է այդ կոնկրետ ուժին տալ իրավունք, Ազգային Ժողովում մարդկանց կամքը ներկայացնելու համար:


Մեր ժամանակի հերոսները

April 19, 2007

ICHD blog-ը հանդես է եկել հետաքրքիր հոդվածով, այն մասին, թե ինչպես է փոխվել արժեքային համակարգը Հայաստանում, և ինչպես են ժամանակակից երեխաները մի մասը երազում «ոստիկան, մի քանիսը` «ախրաննիկ»» դառնալ, և զուգահեռներ է անցկացնում Սովետական ժամանակաշրջանի հետ.

…Մենք ուզում էինք Գագարին դառնալ ու մեզ բացատրում էին, որ դրա համար հարկ է լավ սովորել, մենք ուզում էինք Սախարովին նմանվել, կրկնում էին` սովորել, սովորել, սովորել…

[]

Փոխվել են ժամանակները, փոխվել է արժեքային սանդղակը: Աղջկաս մանկապարտեզում բաց դասի ժամանակ ուսուցչուհին հարցրեց. «Ի՞նչ եք ցանկանում դառնալ, երեխանե՛ր»: Տղաների մի մասը հակադարձեց` ոստիկան, մի քանիսը` «ախրաննիկ», մի երկուսն էլ` բիզնեսմեն: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են, և կարծես արդիական է դառնում լոկ ավանդապատումը, թե «դառնամ զօղորմի տի տամ»:

Հետաքրքիր զուգադիպությամբ Armenia blog-ը հենց նույն օրը հանդես էր եկել հայկական «ախրաննիկ»-ների մասին ֆոտոպոստով:


Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը ռուսական O2TV-ին

April 18, 2007

Գագիկ Ծառուկյանի տված հարցազրույցը ռուսական O2TV-ի մեկնաբան Ֆիլիպ Լեոնտևին դարձել է հայկական բլոգերի ուշադրության առարկան: Ես ինքս այս մասին իմացա tirami su-ից, ով հանդես է եկել կարճ և դիպուկ մեկնաբանությամբ. «Ծիծաղելի կլիներ, եթե ամեն ինչ այսքան տխուր չլիներ»: Այնուհետև Narjan-ը քննարկումներ սկսեց իր բլոգում, որին հետևեց David_Sand-ը: Վերջինս առանձնապես խանդավառված չէ «գործարար, օլիգարխ և Բարգավաճ Հայաստան առաջնորդ» Գագիկ Ծառուկյանի արտահայտած տեսակետներից, և հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի ամենահարուստ մարդու հետևյալ պատասխանների վրա.

Вопрос: Как у вас складываются отношения с другими политическими силами Армении …
Ответ: Я со всеми поддерживаю хорошие отношения, всех уважаю. Сейчас идет соревнование, каждый хочет выиграть, а это работа. Пока это все идет в рамках спорта или в рамках приличий. Мы видим плохие примеры - как происходит соревнование на Украине и как оно проходит в Армении. Нет, у нас такого никогда не может произойти, потому что за ситуацией следит наш президент. Если кто-то натворит чего, он всех накажет. У нас президент очень сильный, так что этого у нас не произойдет.

Вопрос: Из кого состоит костяк вашей партии? По моей информации, там очень мало политиков, политологов.
Ответ:
Значит, у вас мало информации. Это, конечно, не Черчилли, но у нас достаточно много грамотных и подготовленных людей. Многие из них - лучшие в своей сфере. Они все - готовые кандидаты.

Blogrel-ում էլ թեմային անդրադարձել է Harmic-ը, իր անհանգստությունը հայտնելով օլիգարխի հայտարարած արտաքին քաղաքական գծի վերաբերյալ.

Дружба Армении с Россией имеет глубокие исторические корни, и мы будем ее поддерживать до конца - до 90%, а остальное - чуть-чуть - посвятим поддержанию политических отношений с Европой и остальными.