Երբ «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակեց «Մարկո Պոլոյում՝ սեղանի շուրջ» վերնագրով հոդվածը, իսկ հանրային հեռուստատեսությունը մեծ ոգևորությամբ սկսեց գովազդել այն որպես «նախընտրական առաջին սկանդալ», ես այնքան էլ չզարմացա. էլ ինչ ընտրություն առանց սկանդալ։ Ինձ համար առանձնապես հետաքրքիր էր, որ E-channel–ում հրապարակված այս հոդվածում քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նույնիսկ փորձ էր արել սկանդալը վերագրել հենց իրեն՝ Արթուր Բաղդասարյանին. Read the rest of this entry »
Ռուսաստանում փակվել է ամենահայտնի լրագրողական կազմակերպությունը
April 27, 2007Ռուսաստանը միշտ և շարունակաբար մնում է Հայկական բլոգերների ուշադրության կենտրոնում: Նորաբաց E-channel բլոգում Lragrox-ը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Ռուսաստանում հարկադրված կերպով իր գործունեությունն է դադարեցրել “Կրթված մեդիա” հիմնադրամը, որը լրագրողների շրջանում հայտնի “Ինտերյուս” կազմակերպության իրավահաջորդն է: Lragrox-ը փաստին մոտենում է Հայաստանյան տեսակետից.
Սա վտանգավոր է նաև նրանով, որ Հայաստանի իշխանությունը, որը սովորաբար փորձում է հետ չընկնել ավագ եղբորից, կարող է կրկնել նույն բանը: Ինչպես ասում են` վատ արարքը վարակիչ է: Մնում է հուսալ, որ Հայկական ինտերնյուսի աշխատակազմը ժամանակին և ամբողջությամբ կհայտարարագրի գումարներն ու կվճարի հարկերը: Հնչում է սև կատակ, իրականում դառը ճշմարտությունն է: Դուք ինչ եք կարծում:
Posted by Observer
Posted by Observer