Կուսակցությունների պաստառները, հոլովակները և ֆինանսները

April 14, 2007

Life in Armenia բլոգում Arsineh-ն քննարկում է Հայաստանում ծավալվող նախընտրական քարոզարշավը, նշելով, որ ընտրարշավը կենտրոնացած է թեկնածուների հարստությունն ու ուժը ցուցադրելու վրա՝ խնդիրների մասին խոսելու փոխարեն.

Քաղաքը լցված է կուսակցական պաստառներով, ցուցադրվելու ուղղությամբ առանձնապես հոյակապ աշխատանք է տարել ՀՅԴ-ն։
[]
Ամերիկյան մտածելակերպ ունենալով, ես սովոր եմ տեսնել երեխաներին համբորող կամ փոսեր փորող թեկնածուներին, որոնք այսպիսով փորձում են իրենց ընտրողներին ցույց տալ, թե ինչքան «հասարակ» մարդիկ են իրենք։ Բայց ասյտեղ տեղի է ունենում դրա ՃԻՇՏ հակառակը։ Նրանք իրենց փողերի միջոցով ցուցադրում են իրենց ուժը, և ըստ իրենց, մարդիկ պետք է դրականորեն վերաբերվեն դրան։

Kornelij Glas-ը նշում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առ այս պահը ծախսել է ընդամենը $100, իսկ Հանրապետականներն ու Օրինաց Երկիրը մի կոպեկ անգամ չեն ծախսել։ Ի ապացույց, բլոգերը հղում է կատարում դեպի համապատասխան փաստաթուղը փաստաթուղթը.

Մեկ այլ հոդվածում Korneli Glas-ը գրում է կուսակցությունների նախընտրական գովազդային հոլովակներից իր ստացած տպավորությունների մասին. Read the rest of this entry »