April 12, 2007
Ինչպես Kornelij Glas-ը, այնպես էլ Hyelog-ը հոդվածներ են վերահրատարակել ՀՀ նորանշանակ վարչապետ, նախկին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում արտահայտած տեսակետի մասին, ըստ որի Հայաստանի համար տնտեսական աճը առավել կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից.
«Դժվար է խոսել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին, երբ նախ կարիք կա լուծել ազգաբնակչության սոցիալական և տնտեսական խնդիրները», նշել է վարչապետը Բրյուսելյան իր այցի ընթացքում։
No Comments » |
Դեմոկրատիա, Իշխանություններ, Մարդու իրավունքներ, Տնտեսական, Քաղաքական, Քաղաքացիություն |
Permalink
Posted by Observer
April 12, 2007
Armenia blog-ը քննարկում է վերջերս Կոմերսանտ թերթում հրապարակված հոդվածը, համաձայն որի մոտակա ընտրություններին Ռուսաստանը պաշտոնապես աջակցում է Հանրապետական կուսակցությանը և Սերժ Սարգսյանին։ Բլոգերի համար զարմանալի չէ, որ Ռուսաստանը՝ «եղածների մեջ ամենապակաս ժողովրդավար երկիրը» կողմնապահություն է անում Հայաստանյան ընտրությունների հարցում։ Նրան ավելի անհանգստացնում այն հարցը, թե ընտրության ինչպիսի՞ հնարավորություններ են մնում հայ ընտրողին.
Ի՞նչ կարելի է անել, երբ երկու հավանական հաղթողներն էլ վատն են և անցանկալի, սակայն միևնույն պահին՝ հզոր և մեծ ազդեցություն վայելող։
No Comments » |
Արտաքին քաղաքականություն, Դեմոկրատիա, Ընտրարշավ, Ընտրություններ, Իշխանամետ կուսակցություններ, Իշխանություններ, Կուսակցություններ, Միջազգային հանրություն, Քաղաքական |
Permalink
Posted by Observer