Հայկական ինտերնետային լրատվամիջոցների օգտագործման վիճակագրությունը

April 6, 2007

Uzogh-ը ուշագրավ վիճակագրություն է հրապարակել հայկական որոշ ինտերնետային լրատվամիջոցների օգտագործման մասին։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, ամբողջական ցուցակի համար այցելեք Uzogh-ի բլոգը այստեղ.


Ժիրայր Սեֆիլյանը, Արդարադատությունը և Ձվերը

April 6, 2007

Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամատանար Ժիրայր Սեֆիլյանի և նրա համախոհ Վարդան Մալխասյանի ազատազրկման ժամկետը երկարաձգվելու որոշման հրապարակումից հետո ձերբակալվածների ընկերների և համախոհների կողմից կազմակերպված ցույցի որոշ մասնակիցներ ձվեր են նետել դատարանի շենքի վրա՝ ի նշան բողոքի, վանկարկելով «Ազատություն», «Ամոթ ձեզ»։ Այդյունքում, Bekaisa-ի փոխանցմամբ, ցույցի ավելի քան 10 մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանություն և պահվել են ավելի քան 3 ժամ։ Բլոգերը նաև գրում է, որ լրատվամիջոցները հիմնականում խուսափել են մեկնաբանել միջադեպը, և միակ լրատվությունը տրվել է Ա1+-ի կողմից, այստեղ։

Kornelij Glas նույնպես խոսում է այս միջադեպի մասին, նշելով, որ պետության կողմից Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու համար քիչ թե շատ ճշմարտանման սուտ պատճառ հորինելու անկարողությունը արդեն պարտիզանության համ է տալիս։ Բլոգերը նաև նշում է, որ դատարանի շենքի վրա ձվեր նետելը առնվազն անիմաստ է. “На фига яйцами-то? Есть желание пойти на эскалацию, получить почетное звание диссидента? Не так это делается. Неэстетично все это.”