Mesrop Movsesyan, A1 Plus Director, Yerevan, Republic of Armenia © Onnik Krikorian / Oneworld Multimedia 2007
Bekaisa չի կարող չնկատել, որ ապրիլի 2-ը երկակի հոբելյան է՝ PanARMENIAN.Net-ի 7 -ամյա տարեդաձը և A1plus-ի փակման 5-րդ տարին։
Մինչ Uzogh-ը (Ռուբեն Մուրադյան՝ PanARMENIAN Network-ի փոխնախագահ) շնորհավորում է իր գործընկերներին և երախտագիտություն հայտնում PanARMENIAN.Net-ի ընթերցողներին, Օնիկ Գրիգորյանը պատմում է չարաբաստիկ հոբելյանի կապակցությամբ Ա1պլյուսի կողմից կազմակերպված ակցիայի ձախողման մասին (այցելեք Oneworld Multimedia մանրամասների և լրացուցիչ լուսանկարների համար).
Ինչևէ, չնայած հոբելյանը նշողների քանակը տարեց-տարի պակասում է, այսօրվա ակցիան տարբերվում էր նախորդներից։
Ասես Ազատության հրապարակ մուտք ձեռք բերելու նպատակով կազմակերպված այս ակցիայի համար Ա1պլյուսը որոշել էր ծառատունկ կազմակերպել Օպերան շրջապատող տարածքում։
Ինչևէ, ակցիան ձախողվեց, և իշխանությունը բոլոր հիմքերն ուներ ծառատունկն արգելելու համար՝ ըստ Օնիկի։
Բոլոր կողմերին արդարը հատուցելու համար նշենք, որ Kornelij Glas-ի դիտարկմամբ, Ա1պլյուսի տրամադրած լրատվության որակը միշտ չէ, որ բավարար բարձր մակարդակի վրա է, սակայն այս նկատառումը կարելի է կիրառել բազմաթիվ այլ հեռուստաընկերությունների նկատմամբ, այնպես որ երևի արժե բոլոր մյուսներին էլ փակել, կեսկատակ առաջարկում է Kornelij-ն։

Posted by Observer