Սկսել ա - Openspace

April 30, 2007

OpenSpaceՍկսելա-ի հերթական հավաքն այսօր կոչվում էր OpenSpace - բաց տարածք: Մոտ 40 երիտասարդներ կիսաշրջան կազմած նստել «Սկսել ա»-ի նախասիրած «բաց տարածքում»` Կոմիտասի արձանի դիմաց և բաց ու ազատ քննարկում էին ապագայի պլանները: Իսկ քննարկելու բան շատ կար` քաղաքապետարանը արդեն որերորդ անգամ արգելում է «Ռոք հանուն ազատության» ակցիայի անցկացումը. երևի «Սկսել ա»-ին արդեն սկսել են բանի տեղ դնել: Read the rest of this entry »


6 տարբերակ նրանց համար, ում առաջարկում են ընտրակաշառք

April 30, 2007

Ենթադրենք ձեզ մոտենում և առաջարկում են 5000դր. ընտրակաշառք, ինչպիսի՞ն կլինի ձեր պատասխան ռեակցիան։ Rubywedge-ն առաջարկում է 6 տարբերակ.

  1. А почему бы не взять? Мне все равно, а пять тыщ лишними не будут. Един блин, кто там, в парламенте, сидеть будет - все они одинаковые. Один деньгами подкупает, другой продуктами, а у кого денег не хватает - обещаниями. Read the rest of this entry »


Հիմա ո՞վ է խաղեր տալիս, ԱՄՆ Պետքարտուղարությո՞ւնը, թե՞ ՀՀ Արտգործնախարարությունը…

April 30, 2007

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրորդ անգամ է փոփոխության ենթարկել իր հակասական զեկույցը՝ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ։ Kornelij Glas-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Զեկույցում Ղարաբաղին վերաբերվող հատվածը կրկին ձևակերպված է հեևյալ կերպ. Armenia continues to occupy the Azerbaijani territory of Nagorno-Karabakh and seven surrounding Azerbaijani territories(Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանական տարածքները, այդ թվում՝ Լեռնային-Ղարաբաղի և այն շրջապատող յոթը Ադրբեջանական շրջանները), և նրանց համար, ովքեր դժվարանում են հավատալ իրենց տեսածին, տրամադրում է հղում զեկույցի տեքստին։


Օրվա Կատակը

April 29, 2007

Աղբյուրը՝ Nazarian, 30- ապրիլի, 2007.

«Բոլորի համար էլ պարզ է, որ ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանություն գալը շատ թանկ է նստում երկրների և ժողովրդի վրա», ասաց Քոչարյանը։

Վստահ եմ՝ նա գիտի, որ Հայաստանի համար մեկ ոչ լեգիտիմ բանը հենց ինքն է։


Հայկական պոպ-աստղերը աջակցում են Հանրապետականին

April 28, 2007

Հայաստանում «մշակույթն անբաժան է քաղաքականությունից», և Օնիկ Գրիգորյանի ենթադրությունը իրականացավ, նշում է բլոգերը իր Oneworld Multimedia բլոգում։

Թեմային անդրադարձել է նաև Lragrox-ը իր «Լրագրողական դիտարկումներ ու նոթեր» բլոգում.

Հայ մի քանի երգիչներ հայտարարել են, որ առաջիկայում սկսում են “երգարշավ” հօգուտ Հանրապետական կուսակցության: Այս առիթով հայկական մամուլն արտահայտել է իր հիասթափությունը կամ լավագույն դեպքում հեգնանքը: Read the rest of this entry »


Հայաստանում ԱՄՆ դեսպանների երկար-բարակ պատմությունը

April 28, 2007

Հայաստանում ԱՄՆ դեսպանների նշանակման պատմությունը վերջ չունի, իսկ ԱՄՆ-ում Հայկական սփյուռքի քարացած դիրքորոշումներն ու «կացնային իռացիոնալությունը» ուղղակի անբնական են, գտնում է Narjan-ը։ Բլոգերի գնահատմամբ, Վաշինգտոնը շատ ճիշտ է վարվել նախկին դեսպան Ջոն Էվանսին պաշտոնից հեռացնելով, քանի որ պրոֆեսիոնալ դիվանագետը պարզապես իրավունք չունի «այդպիսի» սխալներ թույլ տալու։ Read the rest of this entry »


Հայաստանյան Ուոթերգեյթը բոլորի համար աննկատ անցավ

April 27, 2007

Երբ «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակեց «Մարկո Պոլոյում՝ սեղանի շուրջ» վերնագրով հոդվածը, իսկ հանրային հեռուստատեսությունը մեծ ոգևորությամբ սկսեց գովազդել այն որպես «նախընտրական առաջին սկանդալ», ես այնքան էլ չզարմացա. էլ ինչ ընտրություն առանց սկանդալ։ Ինձ համար առանձնապես հետաքրքիր էր, որ E-channel–ում հրապարակված այս հոդվածում քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նույնիսկ փորձ էր արել սկանդալը վերագրել հենց իրեն՝ Արթուր Բաղդասարյանին. Read the rest of this entry »


Ռուսաստանում փակվել է ամենահայտնի լրագրողական կազմակերպությունը

April 27, 2007

Ռուսաստանը միշտ և շարունակաբար մնում է Հայկական բլոգերների ուշադրության կենտրոնում: Նորաբաց E-channel բլոգում Lragrox-ը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Ռուսաստանում հարկադրված կերպով իր գործունեությունն է դադարեցրել “Կրթված մեդիա” հիմնադրամը, որը լրագրողների շրջանում հայտնի “Ինտերյուս” կազմակերպության իրավահաջորդն է: Lragrox-ը փաստին մոտենում է Հայաստանյան տեսակետից.

Սա վտանգավոր է նաև նրանով, որ Հայաստանի իշխանությունը, որը սովորաբար փորձում է հետ չընկնել ավագ եղբորից, կարող է կրկնել նույն բանը: Ինչպես ասում են` վատ արարքը վարակիչ է: Մնում է հուսալ, որ Հայկական ինտերնյուսի աշխատակազմը ժամանակին և ամբողջությամբ կհայտարարագրի գումարներն ու կվճարի հարկերը: Հնչում է սև կատակ, իրականում դառը ճշմարտությունն է: Դուք ինչ եք կարծում:


Կյանքից հեռացավ Բորիս Ելցինը

April 26, 2007

«Մենք կորցրեցին ժամանակակից քաղաքական պատմության մեծ դեմքերից մեկին», ասում է Nazarian իր օրագրում, ЖЖитейские записки բլոգը վերլուծում է Ելցինյան ժամանակաշրջանը, ձեռնպահ մնալով իր վերաբերմունքը արտահայտելուց Ռուսաստանի առաջին նախագահի վերաբերյալ, սակայն նշելով, որ շատ բլոգերների կողմից արտահայտված այն տեսակետը, թե Ելցինը կործանեց Ռուսաստանի տնտեսությունը  90-ականներին, առնվազն չարախոսություն է, քանի որ երկրի տնտեսությունը քայքայված էր արդեն Սովետական ժամանակաշրջանում, և նշում է, որ ով էլ որ գար Ելցինի փոխարեն (Գորբաչով, Զյուգանով, Ժիրինովսկի, Յավլինսկի), արդյունքը նույնն էր լինելու: «Այն մարդը, ում ես պարտական եմ իմ ազատության համար, մահացավ» մեկնաբանում է Dilanyan-ը իր LJ-ում, իր երախտագիտության խոսքերը հասցեագրելով մեծ մարդուն` Բորիս Ելցինին:

Լուսանկարը newt1_obit_yeltsin from CNN.com, originally uploaded by nazarian.


Հայկական բլոգերը Հայոց Մեծ Եղեռնի վերաբերյալ

April 25, 2007

Հայկական բլոգոսֆերան միաձայն դատապարտում է 92 տարի առաջ Երիտ-Թուրքական կառավարության կողմից Օսմանյան Թուրքիայում կազմակերպված Հայերի Ցեղասպանության և մինչև օրս Թուրքական կառավարության կողմից այս իրականության ժխտման փաստերը: Ստորև բերում եմ հղումներ Հայոց Մեծ Եղեռնի վերաբերյալ Հայկական բլոգերների վերջին 2-3 օրերում գրած հոդվածներին: Read the rest of this entry »