Գրանտեր, գրանտեր, գրանտեր…

March 28, 2007

Գրանտները այսօրվա տաք թեման են՝ բլոգեր ստեղծելու համար տրամադրված գրանտերի վերաբերյալ Uzogh-ի պոստից հետո , Kornelij Glas-ը առաջարկում է գնահատել Հայաստանում ՀԿ-ների դերը հասարակություն կառուցելու նրանց գործառույթի առումով։ Մինչ Kornelij-ի հարցին հետևած քննարկումը կենտրոնանում է ՀԿ-ների գործունեության արդյունավետության վրա (Uzogh, Narjan), Bekaisa-ն գրում է Հայաստանում տրամադրված դրամաշնորհների մասնաբաժինների մասին և եզրակացնում, որ ՀՀ Կառավարությունը երկրի ամենախոշոր գրանտառուն է։


Որքա՞ն արժի բլոգ սարքելը…

March 28, 2007

Uzogh-ը շատ հետաքրքիր հարց է առաջ քաշել (որին հետևում է բավական ակտիվ քննարկում) այն մասին, թե որքան արժե բլոգ ստեղծելը, մատնանշելով Տարածաշրջանային զարգացման կենտրոն / Թրանփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան և Ինտերնյուզ Հայաստան կազմակերպությունները այս պահին իրականացնում են գրանտային ծրագրեր, որոնք իրենց մեջ ներառնում են բլոգային բաղադրիչներ։ Բարձրացված խնդիրը հատկապես կարևոր է, որովհետև բլոգերների մեծամասնությունը (այդ թվում ես ինքս մինչև Ինտերնյուսի հետ աշխատելը), իրենց բլոգերը գրում են առանց որևէ փոխահատուցման ակնկալիքի, և էթիկական հարց է առաջանում, թե որքանով է ընդունելի բլոգ ստեղծելու համար վճարվելը։ Ինչևիցէ, քննարկումները ընթացքի մեջ են, իսկ հիշատակված կազմակերպությունների գրանտների տվյալները, վերցված Uzogh-ի բլոգից, կարելի է կարդալ այս նյութի շարունակությունում. Read the rest of this entry »