Սկսելա - ցույցը կարճ կապվեց…

March 27, 2007

Anoush Armenia-ն խոսում է կիրակի օրվա Սկսելա / Թրանսփարենսի համատեղ ցույցի մասին, նշելով, որ չհասած քաղաքապետարան, որը հանդիսանում էր ցույցի նպատակակետը միջոցառումը ընդհատվեց ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մասին տեղեկության արդյունքում. Ահա որոշ հատվածներ Anoush Armenia-ի բլոգ-պոստից.

Իրենց երկրի ճակատագրով մտահոգված քաղաքացիներ կերտելու գաղափարը թափ է հավաքում. իսկապես անհրաժեշտ են քաղաքացիներ, որքեր տեղյակ են ինչ է կատարվում իրենց երկրում և պատրաստ են հարկ եղած դեպքում ձայն բարձրացներլ, հայտնել իրենց մտահոգությունները և գիտակցել ակտիվ դեր կատարելու իրենց պարտականությունը։ Այն, որ գաղափարը լավ ընդունելության է արժանանում տեսանելի է թեկուզ այն առումով, որ կիրակնօրյա Սկսելա / Թրանսփարենսի համատեղ ցույցի այս անգամ ավելի շատ մասնակիցներ կային, քան երբևէ։

[…]
Իսկ ի՞նչն էր միջոցառման «անմիջական պատճառը»։ Անօրինական շինարարությունը, որը կատարվում է Երևանի կենտրոնում և մարդկանց հակասահմանադրական վտարումը իրենց բնակարաններից՝ նշված շինարարության համար տարածք ազատելու նպատակով։


ՄԻԱԿ-ի վերջին հանդիպման մանրամասները

March 27, 2007

Kornelij Glas-ը հաղորդում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԻԱԿ կուսակցության (փետրվարին հիմնադրված) հանդիպման մանրամասները, նշելով, որ կուսակցությունը կոչ է անում լինել լիբերալ ներքին քաղաքականության հարցում, և ազգայնամետ ու ազգայնական արտաքին հարաբերություններում։ Մեկ այլ հետաքրքիր կարծիք, որ հնչել է կուսակցության հանդիպման ժամանակ Kornelij Glas-ի փոխանցմամբ այն է, որ երկրում «…իրական կուսակցություններ չկան, կա Իշխանություն և կիսաընդդիմություններ…», ակներևաբար ՄԻԱԿ-ը պատրաստվում է դառնալ Հենց Այդ Կուսակցությունը։ Իսկ Ղարաբաղի հարցում կուսակցություննը անհրաժեշտ է համարում պահպանել այժմյան Ստատուս Քվոն։


Հաղթանակների վնասի մասին

March 27, 2007

«Մեզ՝ հայերիս, հաղթանակները հակացուցված են։ Հաղթանակին հետեւող կեղծ ապահովության զգացմունքն է մեր տունը քանդում։ Ոսոխին երկու ապտակ տալով համարում ենք գործը ավարտված, խնդիրը՝ մեկընդմիշտ լուծված։ Անավարտ գոյամարտը անվանում ենք հաղթանակով պսակված ազատամարտ, իսկ քանի որ հաղթել ենք ազատամարտում, ապա ազատ ենք, ուրեմն կարող ենք ցրվել տներով», ասում է Ahousekeeper-ը, վերլուծելով Ղարաբաղյան ազատամարտի մի դրվագ 1992թ.-ից և հակադրելով այն 1920թ. իրողությունների հետ, երբ խայտառակ կերպով Թուրքիային հանձնվեց Կարս բերդաքաղաքը։