March 23, 2007

© Հայկական Ժամանակ
Դեռ “@ 2007-03-21 09:07:00″ Narjan-ը հաղորդեց, որ նախագահական պալատի պարսպին նկարված է եղել «ԴՈԴ» բառը, որը այնուհետև արագությամբ սրբվել էր՝ փչացնելով բլոգերների հրճվանքը, թեև շատերը բարձր գնահատեցին պետական ծառայությունների կատարած մաքրման աշխատանքների օպերատիվությունը։
Արդեն մարտի 22-ին, ՏԶԿ/ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007-ը և ЖЖитейские записки հայտնեցին, որ Հայկական Ժամանակ թերթը դեպքի կապակցությամբ հոդված է հրապարակել թերթի առաջին էջում.
ՀԺ-ն ասում է (նկարով), որ երեկ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել անվտանգության նախարարների հետ։ պատճառն այն էր, որ նախորդ գիշեր ինչ-որ անձ կամ անձինք նախագահի նստավայրի պատին ներկով ու մարդաբոյ տառերով գրել էին «ԴՈԴ» (նկարում)։ Իհարկե, ակնհայտ էր, որ գրության հեղինակներն այսպիսով ակնարկել էին Ռոբերտ Քոչարյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի միասնության մասին: Եւ ի դեպ, երեկ այսօրինակ հարձակման էր ենթարկվել նաեւ Գագիկ Ծառուկյանի` «Հայաստան» հանրախանութի վրա փակցված մեծադիր նկարը։ Ինչ-որ անձ կամ անձինք կարմիր ներկ էին ցփնել նրա լուսանկարի վրա: (CRD / TI Armenia Election Monitor 2007)
Մինչ բլոգերները վայելում են նախագահական պատի ներկերը, The Armenian Odar-ը տառապում է «Բարգավաճ Հայաստանի պաստառից (Բարգավաճ Հայաստան - Դոդի Գագոյի կուսակցություն), որը փակցված է դիմացի շենքի պատին», հառաչելով. «Երևի որևէ ճար չկա, ստիպված եմ լինելու յոլա գնալ մինչև մայիսի 12-ի ընտրությունները։ :-(»։
Երևան, 21 մարտ, 2007 © The Armenian Odar
No Comments » |
Դեմոկրատիա, Ընտրարշավ, Ընտրություններ, Իշխանամետ կուսակցություններ, Իշխանություններ, Կուսակցություններ, Քաղաքական, Օլիգարխներ |
Permalink
Posted by Observer
March 23, 2007
Թեև 15 տարվա դեմոկրատական զարգացումը բավարար չէ կենսունակ դեմոկրատիա կառուցելու համար, «…երկրում ընթացող արժեքների այլասերման գործընթացները և վերադարձը դեպի ժամանակակից ֆեոդալիզմ, կորող է անվերադարձ լինել…», իր բլոգում դատողություններ է անում Bekaisa-ն և փաստում, որ անտարբերությունը այն մարդկանց կողմից, ովքեր հասկանալով առկա իրողությունների բացասական հետևանքները «ՈՐՈՇՈՒՄ են անգործունակ կերպով լռել», հանդիսանում է հայկական դեմոկրատիայի զարգացման հիմնական խոչընդոտը։
Մինչ Bekaisa-յի հոդվածին ի պատասխան Ahousekeeper-ը կասկածներ է հայտնում Հայաստանում առհասարակ դեմոկրատիա կառուցելու նպատակահարմարության վերաբերյալ, քննադատելով ԱՄՆ դեմոկրատիայի որակական թերությունները, David_sand-ը և Narjan-ը ակտիվորեն քարոզում են իրական ժողովրդավարության անհրաժեշտությունը։
Մինչ քննարկումը շարունակվում է, կհամարձակվեմ կարծիք հայտնել, որ ռուսական «ինքնիշխան դեմոկրատիայի» մոդելի ազդեցությունը նույնպես մեծ դեր ունի այն բանում, որ Հայաստանում այսօր որևէ մեկը կարող է կասկածի ենթարկել դեմոկրատիա կառուցելու կարևորությունը։
ՀԳ Ամբողջ տեքստում ես հատուկ խուսափել եմ «դեմոկրատիա» տերմինի փոխարեն «ժողովրդավարություն» տերմինը օգտագործելուց, քանի որ իմ կարծիքով «ժողովրդավարություն»-ը չի արտահայտում այն բոլոր իմաստային նրբերանգները, որոնք առկա են «դեմոկրատիա»-ի մեջ։
No Comments » |
Դեմոկրատիա |
Permalink
Posted by Observer
March 23, 2007
Աղբյուրը՝ Kornelij Glas, E-channel.
Քաղաքական ուժերը այս օրերին աշխատում են ոչ միայն նախընտրական ծրագրերի, այլ նաև նախընտրական կարգախոսների վրա, ու այս հարցին վերաբերում են այնքան լրջորեն, որ, որոշ ուժեր, օրինակ, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մի քանի տարբերակներ քննարկում-քննարկում է, ու չի կարողանում գտնել վերջնականը։
Կարգախոսները ավելի շատ են, քան ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, և ՀՀ քաղաքացին ընտրություն կատարելու մեծ հնարավորություն ունի. եթե ոչ նախընտրական ծրագրերի, գոնե լոզունգների միջև։
կարդալ ամբողջը >>
No Comments » |
Ընտրարշավ, Ընտրություններ, Կուսակցություններ |
Permalink
Posted by Observer