March 22, 2007
«Աչքալուսանք առաջին», ասում է Kornelij Glas-ը ակնհայտ սարկազմով՝ «ապրիլի 8-ից նախընտրական քարոզարշավի սկսման հետ կապված Տիգրան Կարապետովիչը (նույն ինքը՝ Սպարապետովիչը) հեռանում է ԱԼՄ շեֆի պաշտոնից»։
Աչքալուսանք երկրորդ.
ՀՀՇ-ն ընտրություններին կգնա «Բաց սահմաններ, մշտական խաղաղություն եւ ինտեգրացիա» կարգախոսով։ Նախատեսում են հավաքել ձայների 20%։
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս երկրորդ աչքալուսանքին էլ Korneij-ն մեծ սարկազմով է վերաբերվում
։
1 Comment |
Ընդդիմություն, Ընտրություններ, Լրատվամիջոցներ, Կուսակցություններ, Քաղաքական |
Permalink
Posted by Observer
March 22, 2007
Աղբյուրը՝ ՏԶԿ/ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007.
[...]Հաջորդելով անցած շաբաթ տեղի ունեցած Ֆլեշ-մոբին` «Տարածաշրջանայի զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերեշնլ-Հայաստան»-ը կանցկացնի մեկ այլ միոջոցառում`«սկսել ա»-ի մասնակցությամբ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՙՏարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան՚ ՀԿ-ն “Սկսել ա…” նախաձեռնող խմբի հետ համատեղ ս.թ. մարտի 25-ին կազմակերպում է հրապարակային միջոցառում նվիրված Երևան քաղաքի քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակին:
Միջոցառումը կսկսվի ժամը 13:00-ին Կոմիտասի արձանի մոտ, որտեղ կկազմակերպվի ցուցահանդես, ինչից հետո ժամը 14:00-ին կանցկացվի երթ դեպի Երևանի քաղաքապետարան` Ազատության հրապարակով, Թումանյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Վ.Սարգսյանի և Բեյրութի փողոցներով:
Միջոցառմանը հրավիրված են քաղաքի բնակիչներ, ՀԿ-երի, կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների ու ԶԼՄ-երի ներկայացուցիչներ:
ՄԻԱՑԵ’Ք ՄԵՐ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ:
Երևանում ընթացող կառուցապատման աշխատանքների մասին առավել կարող եք ծանոթանալ նախորդ նյութում` այստեղ:[...]
Bekaisa-ն նույնպես տարածել է հայտարարություն ակցիայի մասին.
Հաջոր միջոցառումը նախատեսվում է այս կիրակի, ժամը 13:00, նույն տեղում (Կոմիտասի արձան) և կոչվելու է «Հարավային պողոտա» ;)), դուք գիտեք, թե ինչու :))
Պաստառը, թռուցիկները և մանրամասները շուտով կլինեն։
1 Comment |
Հայտարարություններ |
Permalink
Posted by Observer
March 22, 2007
Armenian Breaking News բլոգը հաղորդում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Հայաստանի ոստիկանության միջև վերջերս կնքված պայմանագրի մասին, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների վստահությունը ոստիկանության հանդեպ.
Համաձայնագրի ներքո կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ, դասախոսություններ եւ այլ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն բարձրացնելու հայ ոստկանների իրազեկության մակարդակը` ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի Ոստիկանության էթիկայի վերաբերյալ փաստաթղթերի եւ մարդու իրավունքների չափանիշների մասին: Համաձայնագիրը նաեւ նախատեսում է մի շարք ոստիկանական հենակետերի /կենտրոնների/ ստեղծում Արաբկիր համայնքում:
No Comments » |
Օրենքի գերակայություն |
Permalink
Posted by Observer