Կոռնելիի #5 ընտրական հուշաթերթիկը

Kornelij Glas-ը թողարկել է իր հերթական ընտրական թերթիկը՝ ընհանրացնելով անցյալ ժամանակահատվածի հիմնական զարգացումները.

  1. Նախընտրական գործընթացներում որոշակի դադար է նկատվում՝ ամենայն հավանականությամբ կուսակցություններընախապատրաստվում են պաշտոնական քարոզարշավին։
  2. Որոշ ակտիվություն է նկատվում «Այլընտրանքի» կողմից՝ նույն ինքը «Իմպիչմենտ», սակայն միտինգային ակտիվությունը արդեն մարում է՝ վերջին անգամ ներկա էր մոտ 100-200 մարդ (200 գրում եմ, որպեսզի չկարծեն, թե դիտմամբ նվազեցնում
  3. Փոխարենը OpenArmenia-ում «Այլընտրանքը» առաջնակարգ դիրքերում է։ Այս պահին ОА-ում անցկացվող քվեարկությունների արդյունքներով շարժումը առաջին տեղում է, նրա անցյալի և ապագայի մասին բուռն քննարկումներ են գնում ֆորումի մի շարք թեմաներում, մասնավորապես այստեղ։Ֆորումում հայտնվել են շարժման մի քանի ակտիվիստներ, բացի այդ շարժման երիտասարդական թևի ակտիվիստներ Արամազդ Ղալամքարյանը և Հրանտ Տեր-Աբրահամյանը նույնպես ակտիվորեն հանդես են գալիս այստեղ։
  4. Բացի այդ, համաձայն ОА-ի և Ուզողի անցկացրած հարցումների, բավականին շատ ձայներ ունեն դաշնակները։ Հիմնականում կարող եմ փաստել, որ իմ շրժապատում ՀՀԴ-ի նկատմամբ համակրանքը աճում է, որը կարելի է բացատրել այն բանով, որ դաշնակները հասկանալի դիրքորոշում ունեն և ազգային կողմնորոշում։(Իմ կողմից ավելացնեմ, որ Հայաստանում ՀՀԴ-ի գործունեության նկատմամբ բացարձակապես որևէ համակրանք չեմ տածում)
  5. Բարգավաճ Հայաստանը բացել է իր վեբ-սայթը։ Սայթից եզրակացնում ենք, որ ա) Ծառուկյանը լապթոփ, և հնարավոր է, որ նույնիսկ բլոգ է վարում, բ) կուսակցության անդամ դառնալու համար անհրաժեշտ է 2 լուսանկար և կուսակցությունը ձեզ կօգնի դրանք պատրաստել, գ) չնայած չարանենգ բամբասանքներին, կուսակցությունը ծրագիր ունի այն էլ ամբողջ 3 լեզուներով։

4 Responses to “Կոռնելիի #5 ընտրական հուշաթերթիկը”

  1. Այլընտրանքի հերթական հանրահավաքը « Հայկական բլոգերի լրաքաղ Says:

    [...] է նաև այն փաստը, որ ինչպես նշել էր Kornelij Glas-ը իր Election leaflet #5 ընտրական հուշաթերթիկում,  «միտինգային ակտիվությունը արդեն մարում է՝ վերջին [...]

  2. nazarian Says:

    Uzoghi@ ink@ dashnakcakan aktivist e yev bnav zarmanali che vor ir harcumnerum HHD-n arajinn e kani vor nra @ntercoghner@ vor cankutyun unen masnakcelu harcman@ havanabar irenk nuynpes dashnakner en.

    Tesnes ayn yerku-yerek hayhoyakhos dashnakner@, vor aj o dzakh sparnum en mardkanc, inchkan en hayhoyum Ayl@ntrankin OpenArmeniayi forumnerum. :)

  3. Observer Says:

    yes ays yntrutyunnerin chem masnakcelu objektiv patcharnerov (ashxatanqs yerevanum e, yntrataracqs gyumrium, isk yntrutyan ory ashxatanqi amenahetaqrqir orn e), vor gnam el, kqvearkem “bolorin dem”.

    sakayn uzoghi mot yes qvearkel em dashnakneri koxm (yev bolor haykakan kusakcutyunneric arandznacnum em dashnaknerin) - miayn mek patcharov: gone sa kusakcutyan e nman, ayl voch te mek demqi shurj havaqvac gorsh massayi.

    yndhanur armamb - voch mi kusakcutyan el chem pashtpanum, chem hamakrum, yev ayln - indz vor harcnes, yndhanrapes petq e devolution to the community level, and organization of some global level organizations like the eu… but then - i’m a dreamer, a hopeless one :)

  4. nazarian Says:

    observwer, du jisht es. Yes el em kartzum vor Dashnakcutyun@ irok vor kusakcutyun e. HHD-s pes mek el HHSh-n e vor mi angzi grpanakan kusakcutyun che ( mek el AJM-n er mi kich aydpes paraktveluc araj). Mi kich ‘ironic’ e vor HHD-n u HHSh-n irar het hamematvelu ezrer unen :)

Leave a Reply