Այլընտրանքի հերթական հանրահավաքը
Aramazd-ը իր բլոգում հայտարարություն է տարածել, որ Այլընտրանքի հերթական միտինգը տեղի կունենա «Ազատության հրապարակում, մարտի 23-ին, 17:00», նշելով, որ այս պահին Այլընտրանքը փորձում է դատական կարգով թույլտվություն ստանալ հանրահավաքը «հենց Ազատության հրապարակում» անցկացնել, և չնայած դատական գործընթացի արդյունքներից, հանրահավաքը հենց այստեղ տեղի կունենա։
Կարևոր եմ համարում նշել, որ Ազատության հրապարակը հանդիսանում է Ղարաբաղ շարժման և ազգային վերածնունդի կարևոր սիմվոլ և նշանակալի ասոցիացիաներ է առաջացնում, ինչից և ցանկանում է օգտվել Այլընտրանք շարժումը։ Որպես հակակշիռ, Երևանի քաղաքապետարանը շարունակաբար մերժում է Ազատության հրապարակում Այլընտրանքի հանրահավաքներ անցկացնելու խնդրանքը, փոխարենը տարածք տրամադրելով Մատենադարանի առջևի հրապարակում։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ինչպես նշել էր Kornelij Glas-ը իր Election leaflet #5 ընտրական հուշաթերթիկում, «միտինգային ակտիվությունը արդեն մարում է՝ վերջին անգամ ներկա էր մոտ 100-200 մարդ»։


