Ճանապարհատրանսպորտային պատահարից տուժել է «Շուշիի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատարի կինը
March 17, 2007Աղբյուրը՝ Uzogh.
«Շուշիի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Բարսեղյանը տուժել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Մարտի 17-ին, Երևանի փողոցներից մեկում, մեքենային, որի մեջ նստած է եղել Նանոր Բարսեղյանը հետևից հարվածել է մեկ ուրիշ մեքենա։ Հարվածի հետևանքով առաջին մեքենան բախվել է հանդիպակած ավտոմեքենային։ Բարեբախտաբար զոհեր չեն եղել, իսկ Նանոր Բարսեղյանը, որը դաստակի կոտրվածք է ստացել, բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է տուն։
Posted by Observer


