Ռազմավարության եւ անվտանգության հարցեր

March 15, 2007

Անցած շաբաթ օրը, մարտի 10-ին կայացավ «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։ Միանգամից ասեմ, որ ձեր ծառան [Ahousekeeper aka Կարեն Վրթանեսյան] եւս մասնակցել է ժողովածույի ստեղծմանը եւ երկու հոդվածի հեղինակ է, որոնցից մեկը գրվել է kornelij-ի [aka Սամվել Մարտիրոսյան] հետ համատեղ։ Սա երկրորդ նման ժողովածուն է, առաջինը հրատարակվել էր 2006թ. փետրվարին, Ռամբույեում ՀՀ ու ԱՀ նախագահների հանդիպումից առաջ, կոչվում էր «Հայաստանի ազատագրված տարածքը»։

Աղբյուրը՝ Ahousekeeper


IFES (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ)

March 15, 2007

ՏԶԿ/ԹԻ-Հայաստանը իր ընթերցողներին է ներկայացնում Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը.

[...]Մայիսյան խորհրդարանական ընտրությունների մոտալուտին մեր ընթերցողներին ներկայացրեցինք «Ընտրությունը քոնն է» հկ-ն, իսկ այժմ հերթը ԸՀՄՀ-ինն է (IFES), որը հայտնի է որպես «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ»: Երեկ ՏԶԿ/ԹԻ-Հայաստանը հարցազրույց է ունեցել Հայաստանում ԸՀՄՀ-ի ղեկավար Չեդոմիր Ֆլեգոյի և ընտրությունների գլխավոր փորձագետ Աղասի Եսայանի հետ:[...]