Հերթական երիտասարդական ակցիան այս անգամ կոչվում է` Flash - Mob

March 14, 2007

SKSELA !!!!!!!!!

Ուզում ես իմանալ ինչն ա սկսել,
Արի թերթ կարդա…

Կրկին հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է սկսել… հետաքրքրասերները կարող են ստուգել սկզբնաղբյուրներին`Bekaisa և Sksel a էջերում, գուցե հաջողվի լրացուցիչ մանրամասներ պարզե՞լ։

Սկսելա շարքի նախորդ միջոցառման մասին ամենաթարմ հրապարակումը կարելի է գտնել Anoush Armenia բլոգում, որտեղ կարելի է գոնե որոշ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ կարելի է սպասել այս անգամ։


Տեղական մթերքը ավելի լավն է` Արտֆուդը, Աշտարակը, Մարիաննան, Բիոկաթը… Ջերմո՞ւկը

March 14, 2007

«Պետք է խրախուսել տեղական արտադրողին», պնդում է Life in Armenia-ն , «Հատկապես մեր սննդամթերը ավելի համեղ է և ավելի էժան։ …ցանկացած դեպքում ես կնախընտրեմ Արտֆուդը (կամ ցակացած այլ տեղական մթերատեսակ) քան Բոնդյուելը»։ Լարային նաև հաճույք է պատճառում տեսնել, թե ինչպես է «քաղաքաը այսպիսի արագությամբ բարեփոխվում և ինչպիսի ժամանակակից տեսք են ստանում խանութները», սակայն նշում է, որ Հայաստանում վաճառվող շատ ապրանքատեսակներ ներմուծվում են, ինչի հետևանքով դրանք «համեմատաբար թանկ են», և եզրակացնում է, որ միակ ճանապարհը տեղական արտադրողին խրախուսելն է։

Միևնույն ժամանակ տեղական արտադրողները, իսկ ավելի կոնկրետ` ջերմուկ հանքային ջրի վաճառքով զբաղվողները ջանք չեն խնայում ապացուցելու, որ չնայած ԱՄՆ Գյուղնախարարության նախազգուշացմանը, որ ջերմուկ հանքային ջրում պարունակվող մկնդեղի քանակությունը կարող է քաղցկեղի պատճառ հանդիսանալ, իրենց արտադրանքը վտանգավոր չէ։ «Հայերը վախենում են ջերմուկից», համաձայն Armenia Blog-ի, որը վերահրապարակել է  Ա1պլյուսի հոդվածը` հայկական ջերմուկի մասին.

[…]The companies are surprised to hear no specific company. “First of all the agency should have discussed it with the corresponding producer, to see whether it belonged to it or not. None of our company got any notification.”

“This is a deliberate action towards Armenian mineral water.”[…]

Միևնույն ժամանակ շատերը Ջերմուկին փոխարինող հանքային ջրեր են փնտրում։ Այսպես օրինակ Notes From Hairenik գրում է.

[...]Միակ հույսն այն է, որ Հայաստանի մյուս հանքային ջրերը` Արզնին և Բջնին, ավելի քիչ մկնդեղի պարունակություն կունենան։[...]