Օնլայն հարցազրույց Արմեն Աղայանի հետ

March 12, 2007

Երեքշաբթի, մարտի 13-ին Երեւանի ժամանակով ժամը 16։00 OpenArmenia ֆորումում կկայանա հարցազրույց
Ժիրայր Սեֆիլյանի տեղակալ Արմեն Աղայանի հետ։

Image Hosted by ImageShack.usՄասնակցությունը ազատ է, սակայն անհրաժեշտ է նախօրոք գրանցվել ֆորումի այս թեմայում։

Ժիրայր Սեֆիլյանի հայտնի ելույթի տեսագրությունը, որից մի քանի ժամ հետո նա եւ Վարդան Մալխասյանը ձեռբակալվեցին, կարող եք դիտել համացանցում.

Google Video, Metacafe, Megaupload.com, Sendspace.com։

Խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունը։ Աղբյուրը` Ahousekeeper, Bekaisa, Kornelij Glas: Լուսանկարը՝ Ahousekeeper։


Ադրբեջանական բանակ՝ մեծ փողեր, մեծ պրոբլեմնե՞ր…

March 12, 2007

Yandunts-ը երկու հոդված է հրապարակել (first published in the Armenian Reporter) Ադրբեջանական զինված ուժերի մասին, որոնցում քննարկվում են Ադրբեջանական բանակի տնտեսական հիմքերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոստումները, որ «իր երկրի ռազմական ծախսերը ծուտով կգերազանցեն Հայաստանի պետական բյուջեն» և բլոգերի նկատառումները այն մասին, որ Ադրբեջանի բանակում գոյություն ունեն լուրջ խնդիրներ, և այդ խնդիրները շատ հաճախ «մեծ փողեր, մեծ պրոբլեմներ» իրողության հետևանքն են։

[…]Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար սպառնում է Հայաստանի դեմ նոր պատերազմով։ Վերջին մի քանի տարիներին նմանօրինակ սպառնալիքներին ավելացել են նաև աճող ռազմական ծախսերը և որոշ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները։ Հայերը հարցին լուրջ են վերաբերվում։ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը Ադրբեջանին բնորոշում է որպես երկրի անվտանգության ամենաանմիջական արտաքին սպառնալիք։[…]

[…] Չորս տարում ավելի քան $2 միլիարդ դոլարի ծախսումը, բացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաճախակի արտահայտած ցանկությունը՝ գերազանցել Հայաստանի պետական բյուջեն, պետք է ծառայեր  բանակի կարգապահության աճին, նպատակասլացությանը և մարտական արդյունավետության բարձրացմանը։ Ադրբեջանցի  պաշտոնյաների և ադբեջանամետ դիտորդների պարծենկոտ գնահատականներով, հենց այդպիսի բարեփոխումներ էլ տեղի են ունեցել։[…]