Ձեր ամենօրյա «վտանգավոր» սեղանի ջուրը

March 9, 2007

Հիշո՞ւմ եք Ջերմուկի գովազդում օգտագործվող կոչը՝ «Ջերմուկ, ամենօրյա սեղանի ջուր»։ Կարծես թե բոլոր հիմքերը կան ամեն օր Ջերմուկ խմելու սովորույթը վերանայելու հարցում. երեկ և այսօր բազմաթիվ Հայկական բլոգեր հաղորդեցին, որ ԱՄՆ Սնունդի և Դեղերի Վարչությունը (FDA) երեկ զգուշացրել է սպառողներին, որ «Ջերմուկ» մակնիշի հանքային ջուրը կարող է առողջության համար վտանգավոր լինել, ջրի բաղադրության մեջ մկնդեղի առկայության հետևանքով։ Reporter_Arm հրապարակել է ուղիղ հղում դեպի FDA կայքը զգուշացման օրիգինալ տեքստով։ «Ջերմուկ Գրուփ» ընկերությունը ժխտել են իրենց արտադրանքում մկնդեղի առկայության հնարավորությունը, այնպես որ այժմ հայ սպառողները կարող են որոշել, թե իրենք ում են հավատում՝ FDA-ին, թե՞ Ջերմուկին։


Մարդու իրավունքները Հայաստանում

March 9, 2007

Kornelij Glas-ը հրապարակել է ԱՄՆ Ժողովրդավարության, Մարդու իրավունքների և Աշխատանքի վարչության հրապարակած ամենամյա Մարդու իրավունքների հաշվետվության՝ Հայաստանին վերաբերվող հատվածը։ Այստեղ մեջբերված է հատվածի ներածական պարբերությունը, շարունակության համար այցելեք Kornelij-ի բլոգը:

Armenia, with a population of approximately 3.2 million, is a republic. The constitution provides for a popularly elected president (Robert Kocharian) and a unicameral legislature (National Assembly). A constitutional referendum in 2005 and presidential and National Assembly elections in 2003 were seriously flawed and did not meet international standards. The country has a multiparty political system. Civilian authorities generally maintained effective control of the security forces; members of the security forces committed a number of human rights abuses.

Հաշվետվության երկրորդ մասը, սկսած «Սոցիալական չարաշահումները և խտրականությունը» բաժնից, որը հիմնականում վերաբերվում է փոքրամասնությունների խնդիրներին, կարելի է կարդալ այստեղ։