March 8, 2007

“Violence against women has yet to receive the priority attention and resources needed at all levels to tackle it with the seriousness and visibility necessary.”
Secretary-General’s in-depth study on
violence against women (2006)
(A/61/122/Add.1)
Աղբյուրը: IWD 2007
Թեև Հայաստանում շատերի համար այս օրը կորցրել է իր երբեմնի համն ու հոտը, ինձ համար պատիվ է ողջունել բոլոր կանանց այս կարևոր միջազգային տոնի առիթով և մաղթել ամենայն բարիք, երջանկություն և հաջողություն։
No Comments » |
Գենդերային հավասարություն |
Permalink
Posted by Observer
March 8, 2007
Uzogh-ը շատ հետաքրքրական և սկեպտիկ տեսակետ է արտահայտել վերջերս Երևանում անցկացված քաղաքական ցույցերի և միջոցառումների վերաբերյալ, ասելով, որ նման միջոցառումների կազմակերպողների հույսերը՝ դառնալ Հայկական Կմարա (Վրացական շարժում/կազմակերպություն, որը ակտիվորեն մասնակցել է վրացական «վարդերի հեղափոխությանը») դատապարտված են անհաջողության։ Բլոգերը գրում է.
[…]Ինձ միշտ զարմացրել է փողոցում ցույցեր անելու մարդկանց ցանկությունը։ Բոլորի համար պարզ է, որ գոյություն ունեցող աղտեղությունների դեմ պայքարի իմաստով դրանք անօգուտ են։[…] քաղաքական ծայրահեղականների կողմից կազմակերպվող ցույցերը, հանրահավաքները, պիկետներն ու այդօրինակ միջոցառումները ունեն միակ նպատակ՝ իրենք իրենց ցույց տալ։[…]
Ուզողի կարծիքով բոլոր տեսակի «Այլընտրանք, Բարեկենդան, Ժիրայր Սեֆիլյանի իրավունքների պաշտպանություն կամ ճարտարապետական հուշարձանների պաշտպանության» շարժումները ընդամենը բողոքավոր երիտասարդության հավաքներ են, որոնք միշտ մնալու են որպես «տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ», և ակնարկելով, որ նրանց միակ նպատակը «Freedom House, the National Democratic Institute, European Union, National Endowment for Democracy, International Republican Institute, Organization for Security and Cooperation in Europe, USAID, and the Council of Europe» կազմակերպություններից գրանտեր ստանալն է։ Նման միջոցառումների կազմակերպիչները ծայրահեղականներ են, ասում է հոդվածագիրը. դրանք բավարար ներուժ չունեն, որը և «Փառք Աստծո»՝ հանդիսանում է դրանց նկատմամբ իշխանությունների և ոստիկանության անտարբերության պատճառը։
Հետաքրքիր է, որ Bekaisa-ն, որը հանդիսանում է հիշատակված բլոգ-պոստում «մարգինալ» կոչվող միջոցառումներից մի քանիսի կազմակերպիչը, գերադասել է խուսափել քննարկումներից, թեև նրա մեկ նախադասությամբ ձևակերպված բլոգ-պոստը «Այո, բայց ինչ որ ձև պետք է լինի։» Ուզողի կողմից ընկալվել էր որպես իր հոդվածին պատասխան։
No Comments » |
Երթեր, Ընտրություններ, Հանրահավաքներ, Միջոցառումներ, Ցույցեր |
Permalink
Posted by Observer