Հայաստանի խորհրդարանական ընտրությունները թվերով՝ ըստ հայկական բլոգերի
Մարտի 3-ին ավարտվեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մայիսյան ընտրություններին մասնակցելու համար հայտեր ներկայացնելուն հատկացված ժամանակը։ ՀԱՍ Շարժում բլոգում Kronstadt-ը որոշ թվեր է ներկայացրել.
[…]միայն կուսակցական ցուցակներով ավելի քան 1400 թեկածու է գրանցվել։ Ընտրարշավին կմասնակցեն 28 կուսակցություններ և 1 նախընտրական դաշինք (Իմպիչմենտ).[…]
Armenia Blog-ը ցիտելով Արմենպրեսին, նույնպես հետաքրքիր թվեր է հիշատակել.
Հայաստանի ամբողջ տարածքը բաժանված է 926 վարչատարածքային միավորների, որոնք կոչվում են համայնքներ, այդ թվում՝ 48 քաղաքային և 866 գյուղական համայնքներ։ Ամենախոշոր համայնքը մայրաքաղաք Երևանն է, որը ըստ որոշ գնահատումների ունի 1.1 միլիոն ազգաբնակչություն։
Իր չափերով երկրորդ ամենախոշոր համայնքը հյուսիս-արևմտյան Շիրակի մարզի վարչական կենտրոն Գյումրի է 147,000 բնակչությամբ։ Հյուսիս-արևելքում տեղաբաշխված Լորու մարզկենտրոն Վանաձորը 105,000 բնակչությամբ երրորդ տեղում է։
ՀԱՍ Շարժումը նաև բացասական թվեր է հիշել.
[…]Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցուցակի կազմումը տապալելու հետևանքով, Արդարություն դաշինքը (որը բաղկացած էր 9 ընդդիմադիր կուսակցություններից) դադարել է գոյություն ունենալ։
Միևնույն ժամանակ մեկ այլ հայկական քաղաքական ուժ, որը հայտնի էր որպես Այլ@նտրանք սոցիալ-քաղաքական նախաձեռնություն, վերաձևավորվել է որպես «Իմպիչմենտ» Երևանի փողոցներում իր տարօրինակ «@» խորհրդանշանի ներքո անցկացրած երթից և ինքն իրեն «Միակ Այլընտրանք» անվանելուց ընդամենը մեկ շաբաթ անց։ Թվում է, թե Այլ@նտրանքը այժմ արդեն չափավորել է իր ռադիկալիզմը… Այս մասին հարցին ի պատասխան նրանք հաստատեցին, որ այժմ առաջարկում են Իշխանափոխություն, ինչը մեր տեսակետից չի կարող դիտարկվել որպես Այլընտրանք։
Թեման շարունակելով բլոգը իր մտահոգությունն է հայտնում «շարժման գախափարախոսական ուղղվածության վերաբերյալ, երբ հարցը վերաբերում է այլ խնդիրներին և քաղաքական ուղղվածությանը», և հիշատակում է Մարտի 2-ին Մատենադարանի առաջ Այլընտրանքի անցկացրած ցույցը.
[…]Մատենադարանի մոտ 300-ի չափ մարդ կար հավաքված […] որոնց բացարձակ մեծամասնությունը կազմում էին թոշակառուները և 40 անց մարդիկ։ Երիտասարդների մի փոքր խումբ էլ կար, որոնք իրենց տեսքով ասում էին, որ որևէ առընչություն չունեն ցույցի հետ։[…]
Կոռնելի Գլասը ցույցի կիսա-ուղիղ-եթերային ֆոտո լրատվություն է փակցրել իր բլոգում։ Լուսանկարները կարծես թե գալիս են հաստատելու վերը հիշատակված մասնակիցների թվերը։ Իր հերթին Uzogh-ն էլ փորձում է որոշ թվեր հավաքել ընտրությունների հետ կապված։ Այս նպատակով նա Ազգային ժողովի վիրտուալ ընտրություններ անվանումով էլեկտրոնային հարցում է նախաձեռնել, որի հետ կապված բլոգերն առաջարկում է բոլորին.
- Խնդրում եմ հարցումը գովազդեք ձեր բլոգերում
- Հարցումը կփակվի մարտի 18-ին
- Հարցվողների մասին ինֆորմացիան բաց կլինի, որպեսզի խուսափենք կեղծիքներից
- Եթե նույն անձը 1 անգամից ավել քվեարկի որևէ քաղաքական կուսակցության համար, վերջնական արդյունքներից նման քվեները դուրս կհանվեն
- Այն մարդիկ, որքեր չեն ուզում Livejournal հաշվեհամար գրանցել կարող են քվեարկել OpenID հաշվեհամար ստեղծելով։
Ազատ-անկախը չգիտեմ, բայց հաստատ հետաքրքիր ընտրություններ են լինելու…


