Պայքարի՛ր քո իրավունքների համար

March 30, 2007

Nazarian-ը քննարկում է Ազգ օրաթերթի այս և այս հոդվածները։ Առաջին հոդվածը Վանաձոր ձորակում փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագծի մասին է, որը բողոքի ալիք է բարձրացրել Վանաձորի մտավորականության և խնդրով մտահոգված քաղաքացիների շրջանում, քանի որ նախագիծը, ըստ վերջիններիս, վտանգավոր է շրջակա միջավայրի ապահովության առումով, արդյունավետ չէ տնտեսական առումով և ավելի շուտ փորձ է նախագիծը ձեռնարկած «Հասմիկ ՍՊԸ» կողմից սեփականացնել Վանաձորի կիրճը։ Read the rest of this entry »


Հայաստանը հրաժեշտ է տալիս Վարչապետին

March 29, 2007

funeral 0001

Yerevan, Republic of Armenia © Onnik Krikorian / Oneworld Multimedia 2007

Via Oneworld Multimedia, 28 մարտ, 2007թ.: «Այսօր Հայաստանը հրաժեշտ տվեց իր կարճաժամկետ հետ-խորհրդային անկախ պետականության ընթացքում երկրին ամենաերկար ծառայած Վարչապետին»։

Հոդվածն ամբողջությամբ կարդալու և ֆոտոլուսաբանման համար այցելեք  http://oneworld.blogsome.com/2007/03/28/armenia-buries-prime-minister/։


Գրանտեր, գրանտեր, գրանտեր…

March 28, 2007

Գրանտները այսօրվա տաք թեման են՝ բլոգեր ստեղծելու համար տրամադրված գրանտերի վերաբերյալ Uzogh-ի պոստից հետո , Kornelij Glas-ը առաջարկում է գնահատել Հայաստանում ՀԿ-ների դերը հասարակություն կառուցելու նրանց գործառույթի առումով։ Մինչ Kornelij-ի հարցին հետևած քննարկումը կենտրոնանում է ՀԿ-ների գործունեության արդյունավետության վրա (Uzogh, Narjan), Bekaisa-ն գրում է Հայաստանում տրամադրված դրամաշնորհների մասնաբաժինների մասին և եզրակացնում, որ ՀՀ Կառավարությունը երկրի ամենախոշոր գրանտառուն է։


Որքա՞ն արժի բլոգ սարքելը…

March 28, 2007

Uzogh-ը շատ հետաքրքիր հարց է առաջ քաշել (որին հետևում է բավական ակտիվ քննարկում) այն մասին, թե որքան արժե բլոգ ստեղծելը, մատնանշելով Տարածաշրջանային զարգացման կենտրոն / Թրանփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան և Ինտերնյուզ Հայաստան կազմակերպությունները այս պահին իրականացնում են գրանտային ծրագրեր, որոնք իրենց մեջ ներառնում են բլոգային բաղադրիչներ։ Բարձրացված խնդիրը հատկապես կարևոր է, որովհետև բլոգերների մեծամասնությունը (այդ թվում ես ինքս մինչև Ինտերնյուսի հետ աշխատելը), իրենց բլոգերը գրում են առանց որևէ փոխահատուցման ակնկալիքի, և էթիկական հարց է առաջանում, թե որքանով է ընդունելի բլոգ ստեղծելու համար վճարվելը։ Ինչևիցէ, քննարկումները ընթացքի մեջ են, իսկ հիշատակված կազմակերպությունների գրանտների տվյալները, վերցված Uzogh-ի բլոգից, կարելի է կարդալ այս նյութի շարունակությունում. Read the rest of this entry »


Սկսելա - ցույցը կարճ կապվեց…

March 27, 2007

Anoush Armenia-ն խոսում է կիրակի օրվա Սկսելա / Թրանսփարենսի համատեղ ցույցի մասին, նշելով, որ չհասած քաղաքապետարան, որը հանդիսանում էր ցույցի նպատակակետը միջոցառումը ընդհատվեց ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մասին տեղեկության արդյունքում. Ահա որոշ հատվածներ Anoush Armenia-ի բլոգ-պոստից.

Իրենց երկրի ճակատագրով մտահոգված քաղաքացիներ կերտելու գաղափարը թափ է հավաքում. իսկապես անհրաժեշտ են քաղաքացիներ, որքեր տեղյակ են ինչ է կատարվում իրենց երկրում և պատրաստ են հարկ եղած դեպքում ձայն բարձրացներլ, հայտնել իրենց մտահոգությունները և գիտակցել ակտիվ դեր կատարելու իրենց պարտականությունը։ Այն, որ գաղափարը լավ ընդունելության է արժանանում տեսանելի է թեկուզ այն առումով, որ կիրակնօրյա Սկսելա / Թրանսփարենսի համատեղ ցույցի այս անգամ ավելի շատ մասնակիցներ կային, քան երբևէ։

[…]
Իսկ ի՞նչն էր միջոցառման «անմիջական պատճառը»։ Անօրինական շինարարությունը, որը կատարվում է Երևանի կենտրոնում և մարդկանց հակասահմանադրական վտարումը իրենց բնակարաններից՝ նշված շինարարության համար տարածք ազատելու նպատակով։


ՄԻԱԿ-ի վերջին հանդիպման մանրամասները

March 27, 2007

Kornelij Glas-ը հաղորդում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԻԱԿ կուսակցության (փետրվարին հիմնադրված) հանդիպման մանրամասները, նշելով, որ կուսակցությունը կոչ է անում լինել լիբերալ ներքին քաղաքականության հարցում, և ազգայնամետ ու ազգայնական արտաքին հարաբերություններում։ Մեկ այլ հետաքրքիր կարծիք, որ հնչել է կուսակցության հանդիպման ժամանակ Kornelij Glas-ի փոխանցմամբ այն է, որ երկրում «…իրական կուսակցություններ չկան, կա Իշխանություն և կիսաընդդիմություններ…», ակներևաբար ՄԻԱԿ-ը պատրաստվում է դառնալ Հենց Այդ Կուսակցությունը։ Իսկ Ղարաբաղի հարցում կուսակցություննը անհրաժեշտ է համարում պահպանել այժմյան Ստատուս Քվոն։


Հաղթանակների վնասի մասին

March 27, 2007

«Մեզ՝ հայերիս, հաղթանակները հակացուցված են։ Հաղթանակին հետեւող կեղծ ապահովության զգացմունքն է մեր տունը քանդում։ Ոսոխին երկու ապտակ տալով համարում ենք գործը ավարտված, խնդիրը՝ մեկընդմիշտ լուծված։ Անավարտ գոյամարտը անվանում ենք հաղթանակով պսակված ազատամարտ, իսկ քանի որ հաղթել ենք ազատամարտում, ապա ազատ ենք, ուրեմն կարող ենք ցրվել տներով», ասում է Ahousekeeper-ը, վերլուծելով Ղարաբաղյան ազատամարտի մի դրվագ 1992թ.-ից և հակադրելով այն 1920թ. իրողությունների հետ, երբ խայտառակ կերպով Թուրքիային հանձնվեց Կարս բերդաքաղաքը։


Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

March 26, 2007

«Մարտի 25-ի ցերեկը, 13:20-ին, իր բնակարանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը»: (E-channel) Անդանիկ Մարգարյանը ՀՀ վարչապետի պաշտոնում ամենաերկար ծառայած քաղաքական գործիչն է (այս պաշտոնին նշանակվել էր 2000թ. մայիսի 12-ին), ինչպես նաև իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարը, և այս անժամանակ մահը շատերի կողմից դիտարկվեց որպես հարված երկրի ներքին հավասարակշռությանը։

Հայկական բլոգոսֆերայի վերաբերմունքը բավականին զուսպ էր։ «ПРемьеры у нас умирают в не самые спокойные моменты» նշում է Kornelij Glas-ը։ Life in Armenia, Blogrel և այլ բլոգեր սահմանափակվեցին դատողություններով այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենա Վարչապետի մահը ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի քաղաքական դերի բարձրացման վրա, իսկ Armenia Breaking News բլոգը հաղորդում է, որ «երեկ Հանրապետական կուսակցության վարչությունը նիստ էր հրավիրել, որին Սերժ Սարգսյանը մասնակցեց որպես վարչության նախագահ»։ Վարչապետի մահվան հետ կապված բոլոր հիմնական զարգացումները մանրամասն ներկայացվում են Oneworld Multimedia բլոգում։ Read the rest of this entry »


Մահացել է Անդրանիկ Մարգարյանը

March 25, 2007

Աղբյուրը E-channel.

Մարտի 25-ի ցերեկը, 13:20-ին իր բնակարանում հանկարծամահ է եղել Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Ռոբերտ Քոչարյանը երկրի բարձրաստիճան ղեկավարության մասնակցությամբ հրավիրել է արտակարգ խորհրդակցություն:


Արտաքին քաղաքականությունը ուշադրության կենտրոնում

March 25, 2007

Այս շաբաթ Kornelij Glas-ի ուշադրության կենտրոնում հիմնականում արտաքին քաղաքականության խնդիրներն էին։ Արտաքին քաղաքանակությանը անդրադարձել են նաև մյուս բլոգերները, ինչը երևի պայմանավորված էր ներքին քաղաքականության մեջ լուրջ իրադարձությունների բացակայությամբ։

«Մինչ ոմանք մտածում են Իրանին հարվածելու մասին, Երևանն ու Թեհրանը իրար գիրկ են նետվում», մեկնաբանում է Kornelij Glas-ը, նկատելով, որ երկու երկրները արդեն.

1. Բացել են միացյալ գազամուղը։ Քննարկում են երկրորդ ճյուղի կառուցման հնարավորությունը։
2. Վերջապես պայմանագիր է կնքվել երկու ՀԷԿ կառուցելու մասին։
3. Խոսակցություններ են գնում նավթատար խողովակաշարի կառուցման վերաբերյալ։

Kornelij Glas-ը նաև հրապարակել է ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը, որտեղ նախարարն անդրադառնում է արտաքին և ներքին քաղաքականության հարցերին, այդ թվում՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները, Իրան-Հայաստան գազամուղի նշանակությունը և այլն։

ICHD blog-ը վերահրապարակել է Արշիլ Սարոյանի վերլուծությունը (որը նախապես հրապարակվել էր www.asbarez.com կայքում), որտեղ խիստ բացասական գնահատականներ են հնչում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ.

Իրողությունն այն է, որ մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ մեր մասին հարևաններն ու մեծ տերությունները հիշում են միայն այն ժամանակ, երբ խոսակցության թեման տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության մասին է: Հայաստանն այս տարածաշրջանում դիտվում է ոչ թե որպես 3 միլիոն բնակչությամբ տնտեսական, ազգային ու մշակութային մի միավոր, այլ մեկուսացված պետություն, որն, Իրանից բացի, բոլոր հարևանների նկատմամբ ունի հողային պահանջներ կամ դրանց տիրանալու հեռահար մտադրություններ, և որի զինված ուժերն առայժմ ունակ են լուծելու ռազմական խնդիրներ:

Ի հակադրություն Արշիլ Սարոյանի գծած տխուր համապատկերի, Armenia բլոգը երկու համառոտ հրապարակում ունի Հայաստան-Իրան գազամուղի և Վրաստանի Արտգործնախարար Գոլա Բեժուաշվիլու և ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպման մասին։

Թեման եզրափակելու համար հրապարակում եմ այս հղումը դեպի David_Sand-ի կես-կատակ բլոգ-պոստը, որտեղ նա պահանջում է խիստ վիզային սահմանափակումներ մտցնել ԵՄ, ԱՄՆ և Շվեցարիայի քաղաքացիների համար, որպես հատուցում Երևանի Ֆրանսիական դեսպանատանը վիզա ստանալու համար իր քաշած չարչարանքների։