Նորից ինքնահրկիզում Հայաստանում

February 27, 2007

Առավոտյան Կոռնելի Գլասի բլոգը հրապարակեց, որ «Հանրապետության հրապարակում մի մարդ հրկիզել է ինքն իրեն»։ Այնուհետև հաջորդեցին մյուս բլոգերների մեկնաբանությունները։ Իր հոդվածում iArarat-ը մեկ նախադասությամբ ձևակերպել է այն, ինչը արտացոլվել է տարբեր բլոգներում ընթացող քննարկումների մեջ.

[…]Երբ մարդիկ, ի նշան կառավարության անարդարության դեմ բողոքի, ինքնահրկիզվում են, հասկանում ես, որ ամեն ինչ իսկապես ծայրահեղության է հասել։[…]

Օնիկ Գրիգորյանը ավելի մանրամասն հրապարակում ունի միջադեպի վերաբերյալ.

[…]Ազատություն ռադիոկայանից Իրինա Հովհաննիսյանը հաղորդում է, ինքնահրկիզվողը մահացել է մարմնի 80% այրվածքներից Երևանյան հիվանդանոցներից մեկում[…]

Հավելումներ` թեմայի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, հետևյալ հղումներում կարող եք գտնել բլոգոսֆերայի վերջին արձագանքները այս ողբերգական իրադարձությանը.
http://uzogh.livejournal.com/47683.html;
http://www.cilicia.com/2007/02/man-burns-himself-to-death.html;
http://www.blogrel.com/2007/02/28/what-else-does-it-take/;
http://www.cilicia.com/2007/02/election-depression.html.


Չքնաղ զույգ - մաս II

February 27, 2007

ԼՀՇ Շարժումը հրապարակել է Չքնաղ զույգ շարքի երկրորդ մասը։ Եթե հիշում եք, որպես առաջին չքնաղ զույգը «Սեյրան Սարոյան և Յոսեմիտե-սամ» երկյակն էր, որը հրապարակվել է այստեղ փետրվարի կեսերին։

Jabba the Hutt and Andranik Margaryan

Սասունցի Անարխիստը՝ հրապարակման հեղինակը, ասում է, որ ինքը. «պարզապես չի սիրում անճոռնի մարդկանց», բայց ամեն ոք «ազատ է չհամաձայնել»։ Ինչևէ՝ մեկնաբանությունների և քննարկումների համար խնդրում եմ այցելեք ԼՀՇ Շարժման բլոգը և հայտնեք ձեր կարծիքը։


Խորհրդարանական ընտրությունների մոնիտոր

February 27, 2007

Oneworld Multimedia-ի միջոցով. «Հերթական Խորհրդարանական ընտրությունների մոնիտորը այժմ հասանելի է ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների մոնիտոր 2007 բլոգում։ Այս անգամ ուշադրության կենտրոնում են Ալեքսան Հարությունյանի հավաստիացումները, որ Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն անկողմնակալ կերպով են լուսաբանելու մայիսյան ընտրությունները»։

[…]Ազատություն ռադիոկայանը հաղորդում է, որ հետևելով տարբեր մասնավոր հեռուստատեսությունների օրինակին՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը պաշտպանել է իր ղեկավարած ընկերությունների գնային քաղաքականությունը։ Առիթից օգտվելով՝ նա նաև խոստացել է, որ ընտրությունների ընթացքում հանրային հեռուստառադիոընկերության լրագրողները անկողմնակալ կլինեն։

[…]Հարությունյանը ժխտում է ընդդիմության մեղադրանքները առ այն, որ Ազգային Ժողովի ուղիղ հեռարձակման դադարեցումը նպատակ ունի «սահմանապակել ընդդիմության՝ քարոզչության հնարավորությունները նախընտրական շրջանում»։

[…]Ինչևիցէ, մեջբերելով Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի(CMI) կողմից փետրվարի 5-14-ը իրականացված լրատվամիջոցների մոնիթորինգի տվյալները՝ ԱրմենիաՆաուն հաղորդում է, որ Հանրային հեռուստատեսությունը իր լրատվական թողարկումներում բոլոր կուսակցություններին հավասար եթերաժամանակ չի տրամադրում։ Ընհանուր առմամբ CMI-ի տվյալներով առայժմ հեռարձակվող լրատվամիջոցներում լուսաբանումը քիչ թե շատ հավասարակշռված է, բացառությամբ, երևի, ԱԼՄ-ի և Հ1-ի։

Վերը նշված մեջբերումներին ամբողջությամբ ծանոթանալու, ինչպես նաև ընտրությունների վերաբերյալ անցյալ շաբաթվա այլ կարևոր մեկնաբանություններին ծանոթանալու համար այցելեք ՏԶ՚Ծ / ԹԻ Ընտրությունների մոնիտոր 2007 բլոգ։ Ավելացնեմ, որ առավել հիշարժան իրադարձությունների թվում Օնիկը հիշատակել է «ընդդիմադիր մի շարք կուսակցությունների միջև շարունակվող բանակցությունները» նախընտրական դաշինքներ կնքելու ուղղությամբ և «Առավոտ թերթի հիշատակումն այն մասին, որ Դաշինք կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանը, իբր թե արժանացել է Եզդիների Ազգային միության Պատվավոր անդամի կոչմանը»։