Մարտունի կամ Տրաքվեք բլոգը այցելուների ուշադրությանն է ներկայացնում Panorama.am-ի հոդվածը այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը փակված է արդեն մեկ տարի, ինչի հետևանքով կուսակցությունը հնարավոր է զրկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու և ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, քանի որ գրանցման համար հարկավոր է ներկայացնել կուսակցության կանոնադրության բնօրինակը, որը մնացել է փակված դռների հետևում և անհասանելի է կուսակցության անդամների համար։
«Մենք բազմիցս դիմել ենք արդարադատության նախարարին, ԴԱՀԿ ղեկավարին, բայց այս ամիսների ընթացքում չենք ստացել ոչ մի պատասխան եւ լուծման առաջարկ: Վարչապետը հանձն առավ լուծել հարցը, որ գրասենյակ տրամադրեն, բայց մեր ցավն այն է, որ վարչապետը նույնիսկ չի կարողանում լուծել մի գրասենյակի հարցը»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
«Բոլորն անխտիր խոսում են ազատ ու արդար ընտրությունների մասին:
Դուք որոշեք այս ընտրական գործընթացը ազա՞տ է, թափանցի՞կ է,- լրագրողներին հարցով դիմեց բանախոսը եւ անմիջապես էլ հավելեց,- իհարկե ոչ»:Աղբյուր` Panorama.am
Posted by Observer