Երկքաղաքացիությունը մոտենում է…

February 22, 2007

Մինչ Ռաֆի Կ.-ն իր երջանկությունն է արտահայտում «կապված Խորհրդարանում երկքաղաքացիության նախագծի շուրջ ծավալվող քննարկումների հետ», Սասնայ Ծռերը Երկքաղաքացիության հետ կապված քննարկումները առնըվազն «ծիծաղելի» է համարում. Բլոգեր Փոքր Մհերը իր վերաբերմունքը հետևյալ կերպ է մեկնաբանում.

[…][Նախագծի] պաշտպանները նշում են, որ երկքաղաքացիությունը կնպաստի, որպեսզի սփյուռում շատ շատերը ՀՀ-ի հետ ավելի իրական կապ զգան և դա կավելացնի դեպի Հայաստան այցելությունների և ներդրումների հոսքը։ Կարծես թե դա այժմ հնարավոր չէ…[…] Սրանք իսկապես գեղեցիկ խոսքեր են, բայց հիմնականում  հիմնված են զգացմունքների և ցանկությունների վրա, առանց իրավիճակի կոնկրետ վերլուծության։ Մինչև երկքաղաքացիության մասին նույնիս խոսելը, այս երկու կողմերից էլ այս հարցով մտահոգված անձինք և կազմակերպությունները պետք է, հնարավությունների սահմաններում, լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզին կրճատվի այն մշակութային և հաղորդակցական բացը, որի պատճառով անկախությանը հետևած վերջին 15 տարիներում հայության երկու կողմերը շարունակում են օտարներ մնալ։[...]


Հայաստան Թուրքիա հարաբերությունները՝ «պարտվողական», թե՞ «ռացիոնա՞լ»

February 22, 2007

Հայաստան Բլոգը քննադատում է Հայաստանի շարունակական ջանքերը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ (իր ավելի վաղ հրապարակած հոդվածում բլոգերը բացատրում է իր մոտեցման պատճառները)։ Վերլուծելով Ֆրանսիայում Քոչարյանի տված հարցազրույցը, որտեղ ՀՀ նախագահն արտահայտել է իր պատրաստակամությունը վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների և ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կքննարկի «բոլոր խնդրիները» [այդ թվում Հայոց Ցեղասպանությունը] գնահատում է նման վերաբերմունքը որպես «պարտություն Թուրքիայի պահանջների ճնշման տակ», ասելով, որ հանձնաժողովը ընդամենը ձևական բնույթ է կրելու։

Հետաքրքիր է, որ Սասյանյ Ծռերը Քոչարյանի նույն խոսքերի նկատմամբ բոլորովին այլ մոտեցում է հանդես բերում, ասելով, որ անցյալ շաբաթվա հայկական քաղաքականության մեջ «ռացիոնալ մասը» կազմում էր Քոչարյանի այս հայտարարությունը։ Պետք է նշեմ, որ բլոգգերները օգտագործել են տեղեկատվության տարբեր աղբյուրներ, ընդ որում Սասնայ Ծռերը կարծես թե տիրապետում է հարցազրույցի ավելի ամբողջական տեքստին, ինչով և կարելի է բացատրել դիրքորոշումների տարբերությունը։