February 18, 2007
ՀԱՍ Շարժում բլոգում Սասունցի Անարխիստը պնդում է, որ ինքը բացահայտել է «Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության՝ գրանցված կուսակցությունների ցուցակում չերևալու» պատճառը։ Ըստ նրա պատճառն այն է, որ «այս քաղաքական կուսակցությունը մինչև հիմա դեռ չունի քաղաքական մանիֆեստ»։
Ավելին, ՀԱՍ Շարժումը ավելացրել է կեսկատակ Բանանային Հանրապետություն ենթաբաժին, որի միակ նպատակը «Բարգավաճ Հայաստանին և Հայաստանում տիրող այս ամբողջ քաղաքական անլրջությունը ծաղրուծանակի ենթարկելն է»։
No Comments » |
Կուսակցություններ, Քաղաքական, Օլիգարխներ |
Permalink
Posted by Observer
February 18, 2007
Հաջորդ շաբաթվանից սկսած CRD / TI Armenia Election Monitor 2007 բլոգը «կսկսի կենտրոնանալ ընտրությունների հետ կապված Հայաստանյան քաղաքացիական հասարակության ջանքերի, ՀԿ-ների գործունեության վրա և կփորձի ավելի հաճախ ներկայացնել մարդկանց կարծիքները ընտրությունների մասին»։
Կոնկրետ այս հոդվածը ավելի շատ ուշադրություն է դարձնում 2003թ. «ձայների առքուվաճառքին»։ Քննարկվում են նաև վերջերս ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ կայացած հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները (օգօստոս, 2007թ, Միջազգային հանրապետական ինստիտուտ, Գալափ և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիա) ընտրողների դիրքորոշումների վերաբերյալ։ Մոնիտորը բերում է որոշ հետաքրքիր փաստեր այս հետազոտությունից, որի արդյունքները Ազատություն ՌԿ-ն բնորոշել էր որպես ընտրողների կողմից համատարած ցինիզմի դրսևորում, իսկ ԱրմենիաՆաուն ընդհակառակը՝ նշել էր, որ ամեն 10 հայաստանցիներից 6.2-ը փոփոխություններ է ուզում և քաղաքացիների մեծ մասը կմասնակցի ընտրություններին։
No Comments » |
Ընդդիմություն, Ընտրություններ, Իշխանություններ, Հանրային կարծիք, Քաղաքական, Քաղաքացիական հասարակություն |
Permalink
Posted by Observer