February 16, 2007
Օնիկ Գրիգորյանը հերթական հոդվածն է հրապարակել ՏԶԿ /ԹԻ Հայաստանի 2007թ. Ընտրությունների մոնիտոր բլոգում, մանրամասնելով Գագիկ Ծառուկյանի և նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, կուսակցություն, որն արդեն դարձել է Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի կարևորագույն բաղադրիչներից մեկը։
Օնիկը հրավիրում է քննարկումների և՛ Oneworld բլոգում, և՛ՏԶԿ / ԹԻ Հայաստանի 2007թ. Ընտրությունների մոնիտորում։ Թեման՝ «Բարգավաճ Հայաստանը» և այդ կուսակցության հետ կապված այնպիսի խնդիրները, ինչպիսին է օրինակ այն փաստը, որ այս կուսակցությունը «մի գիշերում» հաջողացրել է 370,000 անդամ գրանցել (մոտ մեկ տարվա իր գործունեության ընթացքում կուսակցությունը բացել է 526 գրասենյակ, 41 տարածքային և 614 սկզբնական կազմակերպություններ Ազատություն ՌԿ)։ Օնիկը նաև հիշեցնում է, որ նոր անդամների ներգրավման «Բարգավաճական» մեթոդները շատերի կողմից գնահատվել են որպես “ձայների մեծածախ առք ու վաճառք”, իսկ կազմակերպության քաղաքականությունը՝ IWPR-ը որակել է որպես «կարտոֆիլային դեմոկրատիա»։ Սակայն, ավելացնում է Օնիկը.
Անկախ այն բանից, դուք նրան սիրում եք, թե զզվում, մի բան պարզ է՝ Ծառուկյանից պրծում չկա։ Նրա անունն այս օրերին բոլորի շուրթերին է, անկախ քաղաքական դիրքորոշումներից և նախընտրություններից։
No Comments » |
Ընտրություններ, Կուսակցություններ, Քաղաքական, Օլիգարխներ |
Permalink
Posted by Observer
February 16, 2007
ՀԱՍ Շարժումը, Անուշ Հայաստանը և Բեկաիզան շարունակում են ուշադրության կենտրոնում պահել «Բարեկենդանի» ավանդական տոնակատարության օրը Երևանում կազմակերպվող դիմակահանդեսը, ամեն անգամ լրացուցիչ մանրամասներ և պարզաբանումներ հաղորդելով և կարևորելով այս հասարակական միջոցառման արժեքը քաղաքացիական հասարակության ակտիվացման տեսակետից։ ՀԱՍ Շարժումը առանձնապես բարձր է գնահատում միջոցառման քաղաքացիական արժեքը.
[...]Բարեկենդանի օրը Երևանում դիմակահանդես է կազմակերպվում և անչափ կարևոր է, որ այդ միջոցառմանը հնարավորին չափ շատ մարդիկ մասնակցեն։
Համայնքային տոնակատարությունները և հավաքները դեռ վաղընջական ժամանակներից և բոլոր մշակույթներում ծառայել են որպես բողոքի միջոց և օրվա բռնակալների դեմ հաղթանակի նշանավորում։ Նման միջոցառումները բոլոր ժամանակներում ծառայել են իբրև զվարճանքի միջոցով կոլեկտիվ հեղափոխական ոգու արտահայտման ձև։ [...]
Կազմակերպիչները լրացուցիչ բացատրություններ են տեղադրել դիմակահանդեսի վեբ կայքում՝ http://barekendan.tripod.com/-ում.
[...]Նկատի ունենալով 2007թ. Խորհրդարանական ընտրությունների ծայրահեղ կարևորությունը Հայաստանում ժողորդավարացման գործընթացի շարունակման տեսակետից, Բարեկենդանը իդեալական հնարավորություն է քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար, որպեսզի իրենց ավելի պասիվ համաքաղաքացիներին «արթնանալու» և հասարակական կյանքին մասնակցելու կոչ հնչեցնեն։ [...]
Եվս մեկ անգամ հիշեցնեմ միջոցառման ամսաթիվը և անցկացման վայրը, թեև այս տեղեկատվությունը ավելի վաղ արդեն հաղորդվել է այս բլոգում.
ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
Շաբաթ, 18-ը փետրվարի, ժամը 13:00
Կոմիտասի արձանի մոտ, Կոնսերվատորիայի դիմաց
“Արի եղ ու բրնձիդ տեր կանգնի”
http://barekendan.tripod.com
1 Comment |
Քաղաքացիական հասարակություն |
Permalink
Posted by Observer