Չէին սպասում…

February 15, 2007

Korneli Glas-ը իր անսահման զարմանքն է արտահայտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի` կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ):


Ո՞րն է Ձեր քաղաքական դիրքորորշումը…

February 15, 2007

Ընտրությունների մոտենալուն զուգընթաց յուրաքանչյուր ընտրող կանգնում է սեփական քաղաքական հայացքների ընկալման և իր քաղաքական դաշտում իր տեղը բացահայտելու անհրաժեշտության առաջ: Այսօր Ուզողի օրագրում օրագրում տեղադրված էր հղում դեպի քաղաքական հայացքների հետևյալ թեստը, որը  այս հարցում կարող է որոշ պարզություններ մտցնել Ձեզ համար:

ՀԳ. Օրինակի համար, ես, ըստ հարցաթերթիկի արդյունքների գտնվում է Ազատական դաշտում` որտեղ դրված է կարմիր շրջանակը: Դուք էլ փորձեք` արագ է և հետաքրքիր:


2007թ. Խորհրդարանական ընտրություններում նկատվում է զինվորականության ակտիվացում

February 15, 2007

ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների Մոնիտոր 2007 բլոգը քննարկում է “…զինվորականության դերը Հայաստանի քաղաքական կյանքում։ Չնայած Լեռնային Ղարաբաղի տարածքի վիճարկման շուրջ առաջացած փոխադարձ թշնամանքը հարևան Ադրբեջանի հետ շարունակվում է, ներքին քաղաքական կյանքում  զինվորականությունը այպիսի մեծ դերակատարություն չունի ինչպես որոշ նմանօրինակ պայմաններում գտնվող երկրներում…“։

Չնայած դրան, Մոնիտորը ուշադրություն է դարձնում վերջերս տեղի ունեցող որոշ քաղաքական զարգացումների վրա, այդ թվում՝ Լիբանանահայ, Ղարաբաղյան պատերազմի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, մեկ այլ Ղարաբաղյան հրամանատար Սամվել Բաբայանի ակտիվացումը քաղաքական ասպարեզում իր «Դաշինք» կուսակցությամբ, Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի մտադրությունը, հրաժարվել իր պաշտոնից, Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմում ընտրություններին մասնակցելու նպատակով, Ազատություն ՌԿ-ի հաղորդագրությունը մեկ ուրիշ բարձրաստիճան զինվորականի՝ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Գեներալ-Մայոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանի մտադրության մասին՝ իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) շարքում որպես թեկնածու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Մոնիտորը նաև անդրադառնում է 2003թ ընտրություններից հետո National Democratic Institute-ի կողմից հրապարակված նախնական հայտարարության մեջ նշված այն դիտարկմանը, որ  2003թ. մայիսյան ընտրություններին գրանցվել են զինվորների ընտրական ազատությունը սահմանափակելու դեպքեր։

ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների Մոնիտոր 2007 եզրափակում է, ասելով.

Այսպիսով, անցյալ խորհրդարանական ընտրությունը բնորոշվում էր օլիգարխների և խոշոր բիզնեսի հետաքրքրությունների ներթափանցմամբ դեպի Հայաստանի Ազգային Ժողով։ Այժմ մենք ամենայն հավանականությամբ ականատեսն ենք դառնում երկրի քաղաքականության մեջ ռազմական տարրերի ներթափանցմանը։


Հայաստան, Ցեղասպանություն և աշխարհ…

February 15, 2007

Վահե Բալաբանյանը հրապարակել է Ա1+-ից, The California Courier-ից, Ազատություն ՌԿ-ից, The Messenger-ի , The Brock Press-ից և AP-ից վերցված մի շարք քաղվածքներ իր Հայլոգում՝ անդրադառնալով մի շարք թեմաների՝ Կարս-Ախալքալաք երկաթուղագծի կառուցումը, ԱՄՆ վերաբերմունքը հայերի Ցեղասպանության խնդրի ճանաչման վերաբերյալ, Թուրքիայի փոքրիկ պրոբլեմը՝ Ցեղասպանությունը, Թուրքիայի Արտգործնախարար Աբդուլա Գյուլի արտահայտած տեսակետը, ըստ որի նա պաշտպանում է Թուրքիայի քրեական օրենսգրքի խիստ հակասական 301 հոդվածի փոփոխությունները, երկար սպասված երկրորդ լաստային բեռնափոխադրման գծի մոտալուտ բացուման պլանները, ինչը որոշակիորեն կնվազեցնի Ռուսաստանի և հնարավոր է նաև այլ երկրների հետ կատարվող բեռնափոխադրման ծախսերը։

Հայբլոգը հետևյալ մեկնաբանություններն ունի Կովկասը, որտեղ արևելքը հանդիպում է արևմուտքի և էլի շատ ու շատ բաներ հոդվածի վեաբերյալ՝ հոդված, որը քննարկում է Կովկասում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճաը և Վրաստանի դերն այդ ենթատեքստում.

[…]Անկախ Վրաստանի քաղցր-մեղցր պահվածքին և Հայաստանի ջանքերին՝ անտեսել Վրաստանի կարևորությունը Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապ ապահովելու տեսակետից, իրականությունը այլ բան է հուշում։ Ես տեսնում եմ մի բան՝ Վրաստանը հակվում է դեպի Թուրքիան և Ադրբեջանը և մասնակցում Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության խնդրում Հայաստանից զիջումներ կորզելուն նպատակաուղղված նրանց քաղաքականությանը։[…]