February 10, 2007
ՏԶԿ / ԹԻ Ընտրությունների Մոնիտոր 2007-ը հանդես է գալիս նոր՝ կարևոր նախաձեռնությամբ.
Այս բլոգի կարևոր բաղադրիչներից մեկը կլինի այն, որ մենք կհրավիրենք հյուր-բլոգերների՝ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, ովքեր կկարողանան արտահայտել իրենց կարծիքը խորհրդարանային ընտրությունների վերաբերյալ։ Նրանց նաև հնարավորություն կընձեռվի տեղեկատվություն տարածել ընտրությունների շուրջ իրենց ներկայացրած կազմակերպությունների իրականացրած գործունեության մասին։
No Comments » |
Ընտրություններ, Քաղաքացիական հասարակություն |
Permalink
Posted by Observer
February 10, 2007
Հայկական Տնտեսագետը բարձր է գնահատում ՀՀ Հարկային Պետական Ծառայության կողմից հրապարակված «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների ցանկը»։, նրանց վճարած մաքսային տուրքերը, ուղղակի հարկերը (եկամուտ և շահութահարկ), ԱԱՀ-ն և ուրիշներ։
Տնտեսագետը նաև նշում է, որ ցուցակն ավելի օգտակար կդառնար, եթե ՀՀ ՀՊ՚Ծ-ն մի շարք կարևոր մանրամասներ ներառներ փաստաթղթում, և կարևորում է մամուլի և մասնագետների կողմից ցուցակի ավելի հանգամանալից վերլուծությունների կարիքը.
«…Մամուլը և վերլուծաբանները պարտավոր են հաղորդված տեղեկատվության ավելի ճշգրիտ և օբյեկտիվ վերլուծություններ կատարել։ Գովելի է, որ նրանցից շատերը ուշադրություն են դարձնում որոշ տեղական բիզնեսմենների կողմից վճարվող հարկերին։ Սակայն կան ուրիշները, որոնք ղեկավարվելով լավագույն մոտիվներով, հաճախ բավականին արտասովոր և չարդարացված եզրակացություններ են անում հրապարակված թվերի վերաբերյալ…»
No Comments » |
Լրատվամիջոցներ, Տնտեսական, Օլիգարխներ |
Permalink
Posted by Observer
February 10, 2007
Բլոգրելում Հարմիկը քննադատում է Հայաստանի ամենահին պահպանողական կուսակցություններից մեկում՝ «Սահմանադրական Իրավունք Միությունում» վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքների փաստը.
Այս մարդիկ, որ չեն կարողանում քաղաքակիրթ պահվածք ցուցաբերել անգամ իրենց գործընկերների հանդեպ, ինչպե՞ս են պատրաստվում քննարկել պատերազմի և խաղաղության խնդիրները Ալևի և Գյուլի հետ, Ցեղասպանության Ճանաչման հարցը ամբողջ աշխարհում… ինչպե՞ս են նրանք պատրաստվում կառավարելի դարձնել երկրում տարբեր հանցագործ տարրերին …էլ չխոսելով Հայաստանի առաջ ծառացած մյուս բարդությունների մասին։
No Comments » |
Ընդդիմություն, Կուսակցություններ |
Permalink
Posted by Observer