Նոր Բլոգ - Հայ Ազատական-Սոցիալիստական շարժում

February 8, 2007

Martuni or Bust, Oneworld Multimedia և Bekaiza միահամուռ ուժերով նշում են Հայկական բոլգոսֆերայում ծնունդ առած հերթական բլոգի գոյությունը։ Օնիկն այս առիթով գրում է.

Հայտնաբերել եմ նոր Հայկական բլոգ — Հայ Ազատական-Սոցիալիստական Շարժում և որը կարծես թե հենց նոր է սկսվել։ Հետաքրքիր է՝ արդյոք այն իսկապես Հայկական անախիստական բլոգ է, թե՞ պարզապես շատ ալտերնատիվ մի ձայն։

Նոր բլոգը՝ Հայ Ազատական-Սոցիալիստական Շարժումը, իր առաջին բլոգ-պոստում հանդես է եկել մանիֆեստի նմանվող հայտարարությամբ.

Այս բլոգում մենք կներկայացնենք Հայաստանում, Կովկասում և աշխարհում տեղի ունեցող քաղաքական զարգացումների Անարխիստական և Ազատական-Սոցիալիստական տեսակետներ և վերլուծություններ։


Օրը նշանակված է… սկսենք սկզբից

February 8, 2007

Անուշ ՌիմանԱնուշ Հայաստան բլոգից իր տեսակետներն է արտահայտում ArmeniaNow-ի: Որոշում 2007-ը` մայիսի 12-ին. արդյո՞ք ընտրություններն արդար կլինեն հոդվածի վերաբերյալ, կրկին անգամ շեշտելով այն որոշիչ դերը, որ այս ընտրություններն ունենալու են հայ հասարակության համար։

«…այս ընտրաշրջանը ծայրաստիճան կարևոր է՝ պետք է ամեն ինչ անել, որ արդյուքները չկեղծվեն և լինեն արդարացի, որը կվերականգնի մարդկանց հավատը համակարգի և ընտրությունների նկատմամբ և հաջորդող ԱՆՍԱՀՄԱՆ կարևոր նախագահական ընտրություններին մասնակցելու խթան կհանդիսանա»։


ՀՀ կառավարությունը ընդդեմ Բրիտանացի արվեստագետի

February 8, 2007

Kornelij Glas-ը, Theartbox-ը և Ogostos-ը միանում են ավելի վաղ Blogrel-ում սկսված քննարկումներին՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում խոսքի ազատության և ՀՀ պետական դրոշի նկատմամաբ հարգանքի հիմնարար արժեքներին։ Հիշեցնեմ, որ սկանդալը սկիզբ առավ Բրիտանացի հայտնի պարող-արտիստ Նայջել Չարնոքի տված ներկայացումից (ArmeniaNow), որի ընթացքում հանրահայտ կատարողը պարել էր Բրիտանական և Հայկական դրոշների վրա, ինչը առաջ էր բերել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խիստ դատապարտող արձագանքը և նախարարի կողմից գնահատվել էր որպես անհարգալից վերաբերմունք Հայաստանի խորհրդանիշի նկատմամբ։


Ժիրայր Սեֆիլյան - Նոր զարգացումներ

February 8, 2007

Oneworld Multimedia-ն և Kornelij Glas-ը նոր մանրամասներ են հաղորդում Ժիրայր Սեֆիլյանի և նրա համախոհ Վարդան Մալխասյանի դեմ հարուցված «Հայաստանի կառավարության հեղաշրջման» մեղադրանքով հարուցված ձերբակալության մասին։ Հիշեցնեմ, որ այս բլոգում ավելի վաղ արդեն հաղորդվել են հայ բլոգերների կարծիքները այս հակասական ձերբակալության մասին։ Երկու բլոգերներն էլ դատապարտում են Ղարաբաղյան շարժման հրամանատարին դատապարտելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը։ Մասնավորապես, Օնիկը որոշակի կապ է տեսնում մոտալուտ Խորհրդարանական ընտրությունների հետ.

Այս ամենից վատ հոտ է գալիս, և լրացուցիչ հիմքեր է տալիս ենթադրելու, որ Սեֆիլյանի ձերբակալությունը կատարվել է քաղաքական հողի վրա՝ մայիսյան խորհրդարանական ընտրությունների ենթատեքստում։


Տարօրինակ լոգիկա կամ հույսի պատուհան

February 8, 2007

Ուզողը քննարկում է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի վերջին դիտարկումները այն մասին, որ առաջացել է «հույսի պատուհան» առ այն, որ 2007թ. ընտրությունները կարող են իսկապես բերել փոփոխությունների։ Ուզողին տարօրինակ է թվում Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, որ հեռուստատեսային գովազդի մեկ րոպեն արժե 100,000դր., որը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանում ընդունված նվազագույն աշխատավարձը, և առաջարկում է նախկին խոսնակին հեռուստագովազդի արժեքը համեմատել վառելիքի, մի կիլո կարտոֆիլի, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ հենց իր՝ Արթուր Բաղդասարյանի [թանկարժեք] կոստյումի հետ։


Հայաստանում աճել է հանցագործությունների թիվը

February 8, 2007

Արմենիա Բլոգը քննարկում է ՀՀ Գլխավոր դատախազի զեկույցը՝ Հայաստանում հանցագործությունների թվաքանակի աճի վերաբերյալ և առաջարկում է նման դինամիկայի սեփական բացատրությունը. «…հանցագործ տարրերի համար ստեղծվել է բարերար մթնոլորտ՝ ոստիկանության և հարակից գործակալությունների կողմից ադեկվատ հակազդեցությունների բացակայության հետևանքով…»։


Երկերեսանիությունը գործի մեջ

February 8, 2007

Ի՞նչ է դեմոկրատիան բլոգում Դիտորդը խիստ բացասաբար է վերաբերվում ընտրությունների դիտորդական առաքելությունների նկատմամբ ՀՀ իշխանությունների ակնհայտորեն մերժողական պահվածքին, նշելով, որ վերջին օրերի զարգացումները առանձնապես անհանգստացնող են, մասնավորապես նշելով.

ա/«Պետք է հիշեցնեմ, որ Լենմարկի հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի չունեցավ, քանի որ նախագահը Երևանում չէր, ինչպես փոխանցել է Լենմարկը Ա1+-ին»։

բ/Երեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Գորագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության դիմումը մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ։ (Ըստ Ազատություն ՌԿ)


Հնարավոր է կոռուպցիայի աղբյուրներից մեկի նվազում

February 8, 2007

Մարտունի կամ Տրաքվեք բլոգը խիստ ինքնատիպ մոտեցում է հանդես բերում Բուշի ադմինիստրացիայի 2008թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծի նկատմամբ, ըստ որի Հայաստանին հատկացվելու է $35 միլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական օգնությունը, որը կտրուկ նվազեցում է՝ համեմատած 2006թ. $69 միլիոն ԱՄՆ դոլար ցուցանիշի հետ։ Ընդ որում ԱՄՆ բյուջեի այս նախագծով Հայաստանի զինված ուժերին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը նույնպես նվազել է՝ շուրջ 30%-ով և հասել է $3.3 դոլարի։ Փաստորեն Արա Մանուկյանը, հակառակ Հայաստանյան մյուս բլոգերները հիմնականում բավարարվեցին չեզոք մոտեցում հանդես բերելով (Hyelog, Armenia Blog)։ Ինչևիցե, Մարտունի կամ Տրաքվեքը գտնում է, որ այս քայլը պետք է դրական գնահատել, քանի որ սրանով «փակվում է կոռուպցիան սնելու» ուղիներից մեկը Հայաստանում և առաջարկում է հայկական լոբիստական խմբերին՝ ԱՀՀ-ին և ANCA-ին.

«Ջորջին մեղադրելու փոխարեն շնորհակալություն հայտնեք, քանի որ վերջապես նա սկսեց քայլեր ձեռնարկել Հայաստանում բազմաթիվ պրոբլեմներ առաջացնող օգնության դեմ։ Դուք այնքան ջանքեր եք ներդրել Հայաստանին օգնելու մեջ, որ շատ մարդիկ այստեղ ծուլացել են, կոռումպացվել և դարձել երկրի զարգացումն արգելակող գործակիցներից մեկը»։

Արա Մանուկյանը եզրափակում է ասելով.

Այժմ հարկավոր է այնպես անել, որ Ամերիկյան օգնության բոլոր ծրագրերը փակվեն և Հազարամյակների մարտահրավերներ ծրագրով նախատեսված $236 միլիոն ԱՄՆ դոլարը երբեք չհասնի հայաստան։

Այնուամենայնիվ այս մոտեցումը քչերն են կիսում։ Բլոգիանը, օրինակ, քննադատում է Հայաստանին հատկացվող օգնության կտրուկ կրճատման Բուշի քաղաքականությունը։

Ամերիկայի ասյպես-կոչված նախագահ Ջորջ աԲուշը ներկայացրել է մի փառապանծ բյուջե, որը, ինչպես և անցյալ տարի, շարունակում Հայաստանին տրվող օգնության նվազեցման քաղաքականությունը և շարունակում է ավելացնել ամենահանդուրժողական երկրին՝ Նավթրբեջանին տրվող օգնության չափը։